Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։
շունչը փչել-մահանալ

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։
մոտալուտ-մոտակա
դիպել-կպնել

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:
Այս առակի հերոսը Առյուծն էր, որը մեծամիտ էր, գոռոզ և ինքնահավան։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։
Առակի ասելիք այն էր, որ առյուծը այնքան մեծամիտ էր և ինքնահավան, որ չկարողացավ հանդուրժել այն բանը, որը կրիան իրեն հավասար դասեց առյուծի հետ և այդ մտքից անգամ մահացավ։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:
Լինում է, չի լինում մի գյուղացի է լինում։ Իր հողամասը ջրելու համար նա փոխում է ջրի ուղղությունը, որպեսզի հարևանների հողը ջուր չհասնի և միայն իր հողամասը ջրվի։ Բայց նա գիշերը քնով է անցնում և հողն այնքան է ջրվում, որ ամբողջ բերքը փտում է և փչանում։ Առավոտյան, երբ արթնանում է և տեսնում այդ ամենը, նա հասկանում է, որ պատժվել է իր ագահության և չկամության համար։

Չկամ գյուղացին

Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել: