Կատարի՛ր առաջադրանքները։

Բառքամոցի․ Տրված բառի հնչյունների գործածությամբ նոր բառեր կազմի՛ր։

Համերշախություն

Համերաշխ, մեխ, մեր մահ, համ, նյութ, թույն, թուխ, շուն, նուշ, շախ, խաշ, երաշխ, երամ, մութ, թուշ, հում, հուշ, նախ, հուն, շեմ, երախ, խեր, թուր, յար, ութ, շահ, խութ։

Կազմի՛ր նոր բառեր՝ յուրաքանչյուր բառի սկզբում կամ վերջում ավելացնելով մեկ հնչյուն։

թոռ, հող, ծուխ, օղ, նավ, դար։

աթոռ, հողմ, ածուխ, օղի, նավթ, դարդ։

Կազմի՛ր նոր բառեր, բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն։

կաթ, խիտ, կակաչ, հաց, կանչ։

կարթ, խիստ, կարկաչ, հարց, կանաչ։

Գրի՛ր, թե տրված բառերում քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա։ Չմոռանաս հաշվել արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը։

ելակ, երազ, օրորոց, օթևան, էպոս, դղյակ, երաժիշտ, սերկևիլ, բարձր, երկինք, ծղրիդ, խնջույք, ճակնդեղ, սնդիկ, փրփուր։

Ելակ-4տ․ 5հ․

երազ- 4տ․5հ․

օրորոց-6 տ․ 6հ․

օթևան – 5տ․ 6հ․

էպոս – 4տ․ 4հ․

դղյակ – 5տ․ 6հ․

երաժիշտ – 7տ․ 8հ․

սերկևիլ – 7տ․ 8հ․

բարձր – 5տ․ 6հ․

երկինք – 6տ․ 7հ․

ծղրիդ – 5տ․ 6հ․

խնջույք – 6տ․ 7հ․

ճակնդեղ – 7տ․ 8հ․

սնդիկ – 5տ․ 6հ․

փրփուր – 5տ․ 6հ․

Ձեր դասարանի աղջիկների անունները դասավորիր այբբենական կարգով։
Ադրիան Ալիս, Արփի, Արև, Էլինա, Էմիլիա, Էմիլի, Մարիա, Վարդ, Տաիսիա, Ցողիկ

Թանաքակաթիլ

Թղթի վրայի միանման տառերի մեջ թանաքակաթիլը կարողանում է պահպանել իր յուրահատկությունը:

Նա ոչ մեկին չի ընդօրինակում, նա ունի իր դեմքը, և այն կարդալն այդքան էլ հեշտ չէ:

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում։ Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես,  ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Առակի հերոսներն են Առյուծը, Նապաստակը և Աղվեսը։ Առյաուծը ուժեղ էր և հսկա, նապաստակը մեծամիտ էր, նախանձ և հիմար, իսկ աղվեսը սոված էր։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Այս առակի խորհուրդը այն է, որ ամեն ոք պետք է իր տեղն իմանա այս կյանքում։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

 Վարը նստած, վեր մի՛ խոսիր

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:
Նապաստակին խորհուրդ կատաի՝ մեծամիտ չլինել։

Թվի բնութագրում մաս 2

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   4,  հազարավորը՝ 9   է, իսկ տասհազարավորը՝ 5։
    59.041
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 է, տասնավորը՝ 1, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  5։
    553.514
  3. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի 9-ով։
    Օրինակ` 29-27=2 9 միավոր-7միավոր=2միավոր
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 4-ով։
    օրնակ՝ 84-44=40
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 8-ով։
    8հարյուրավոր-5հարյուրավոր=3հարյուրովոր
  6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի  3-ով։
    6666-3666-3000
  7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։
    26.081
  8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։
    23.628
  9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։
    օրնակ՝ 8միավոր-3միավոր=5միավոր
  10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։
    օրնակ՝ 80-50=30
  11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։
    600-400=200
  12. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։
    8000
  13. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ: