Հոկտեմբերյան ամփոփում

Անուն, ազգանուն
Էլինա Դաշյան

 Ընդարձակի՛ր նախադասությունները` երկու կամ երեք բառ ավելացնելով։ 

Աշուն է
Աշուն է, տերևները թափվում են։
Քոթոթը քուն է մտել։
Արջի քոթոթը ձմռանը քուն է մտել։
Շլդիկը խաղում է։
Շլդիկը ամռանը գնդակով խաղում է։

Շարունակի՛ր՝ գրելով ևս երկու նախադասություն:

Անտառի մի տնակում հաշտ ու համերաշխ ապրում էին աղվեսիկը, արջուկը և գայլուկը: Բայց ահա մի անգամ նրանք վիճեցին:

Անտառի մի տնակում հաշտ ու համերաշխ ապրում էին աղվեսիկը, արջուկը և գայլուկը: Բայց ահա մի անգամ նրանք վիճեցին: Նրանք վիճեցին, որովհետև արջուկը շատ թափթփված էր և այսուայնկողմ էր արել իր իրերը։ Սակայն ընկերները որոշեցին օգնել իրար և հավաքել իրենց տնակը։

Բառեր կազմի՛ր՝ տրված արմատները գործածելով
բառասկզբում բառավերջում
        ծաղիկ-զանգակածաղիկ
տերև-տերևախիտ օր-կեսօր
երգ-երգչախումբ երես-ժպտերես
միրգ-մրգաման

Տրված բառերն արտահայտի՛ր բառակապակցությամբ:
Պարս-մեղուների խումբ
Կորյուն-առյուծի ձագ
Որջ-արջի բույն
Ծաղկեփունջ-ծաղիկների փունջ
Վտառ-ձկների խումբ

Յուրաքանչյուր շարքում մեկ բառ ավելորդ է, ընդգծի՛ր այն:
Քաջ-արի, խիզախ, աներկյուղ, ուժ
Մեծ- խոշոր, հարուստ, հսկա, վիթխարի
Մշուշ-թուխպ, մեգ, քամի, մառախուղ
Կարմիր –ալ, բոսոր, գազարագույն, կարմրագույն
Արքա- թագավոր, մարտիկ, կայսր, գահակալ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

ընծա-նվեր
խոշոր-մեծ
ցակտոտել-թռչկոտել
քնել-ննջել
շիտակ-ուղիղ

Գրի՛ր տրված բառերի հականիշները:
աղքատ-հարուստ
համեղ-անհամ
առողջ-հիվանդ
քնել-արթնանալ
լավ-վատ
Տրված բառերն այնպես դասավորիր, որ նախադասություն ստացվի։
Ծառերը գունավորվում են աշնանը։
Աշնանը ծառերը գունավորվում են ։
Լողում է, գեղեցիկ, լճում, կարապը։
Գեղեցիկ կարապը լողում է լճում։
Երեխաները, չարաճճի, բակում, խաղում, ու թռչկոտում են։
Չարաճճի երեխաները խաղում ու թռչկոտում են բակում։