Առաջադրանքներ

Նախադասության մեջ ստորակետն այնպես դիր, որ ամեն անգամ նախադասության իմաստը փոխվի։

Աղջիկը հեքիաթ է կարդում եղբոր համար չի նվագում։

Աղջիկը հեքիաթ է կարդում, եղբոր համար չի նվագում։
Աղջիկը հեքիաթ է կարդում եղբոր համար, չի նվագում։

Ուզում եմ գնդակ խաղալ քույրիկիս հետ տանը մնալ չեմ ուզում։
Ուզում եմ գնդակ խաղալ, քույրիկիս հետ տանը մնալ չեմ ուզում։
Ուզում եմ գնդակ խաղալ քույրիկիս հետ, տանը մնալ չեմ ուզում։

Գտի՛ր թաքնված բառը և գրի՛ր նրա մեջ կատարված փոփոխությունը։

երկրագունդ, գնդաձև, աղջնակ, լրջախոհ։
երկիր, գունդ, աղջիկ, լուրջ։

Գրի՛ր աղջիկների անուններ, որոնք նաև ծաղկի անուն են։
Ծաղիկ, Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Վարդ, Նարգիզ, Սուսանբար։

Մեկ բառով գրի՛ր

ձյունով պատված-ձյունապատ

շատ խոսող-շատախոս

աստղերով զարդարված-աստղազարդ

արագ վազող-արագավազ

վարդի գույն ունեցող-վարդագույն

բարի սիրտ ունեցող-բարեսիրտ

Բառակապակցություններն ի՞նչ հարցին պատասխանող բառերով լրացրո՛ւ։

Աստղերի նման փայլուն-աչքեր

արևի նման տաք-վառարան

ձյան նման սառը-բնավորություն

ժայռի պես ամուր-կամք

ծաղկի պես քնքուշ-աղջիկ

ջրի պես հոսող-երկինք