Коротышки из Цветочного города

Коротышки из Цветочного города
В одном сказочном городе жили коротышки. Так их звали потому, что они были очень маленькими.
В городе у них было очень красиво. Вокруг каждого дома росли цветы: маргаритки, ромашки, одуванчики.

Там даже улицы назывались именами цветов: улица Колокольчиков, аллея Ромашек, бульвар Васильков. А сам город назывался Цветочным городом. Он располагался на берегу ручья, за ручьём был лес. Коротышки изготовляли из берёзовой коры лодочки, переплывали через реку и ходили в лес за ягодами, за грибами, за орехами. Собирать ягоды было трудно, а за орехами и вовсе нужно было залезать на высокий куст, да ещё затаскивать с собой пилу. Грибы приходилось распиливать на части и притаскивать по кусочкам домой. Так проходила жизнь в Цветочном городе.

Прочитай. Выпиши слова, обозначающие действия.
Прилетели к нам метели,
Залепили снегом щели.
На окне старик мороз
Льдинкой росписи нанёс.

Осторожно ветер
Из калитки вышел,
Постучал в окошко,
Пробежал по крыше.

Прилетели к нам метели,
Залепили снегом щели.
На окне старик мороз
Льдинкой росписи нанёс.

Осторожно ветер
Из калитки вышел,
Постучал в окошко,
Пробежал по крыше.

Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր համեմատությունները։
    Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…
  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
    Շավիղ-նեղ ճանապարհ, կածան
    մանուկ-երեխա
    շքեղ-ճոխ
    չքանում-անհայտանում
    հարուստ-ունևոր
    վերջալույս-մայրամուտ
    մարմանդ-դանդաղ
    ալևոր-ծեր
    պես-նման
  • Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։
    թևին տալ-թռչել
    ներս ընկնելմտնել
    լաց լինել-լացել
    թիկն տալթիկնել
  • Տեքստից դուրս գրի՛ր  ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։
    -Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

    -Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

  • Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկի՛ր դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։
    -Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…(հարցական)

    -Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… (բացականչական)

Հե՜յ, մեր որդին էլ չի գա: (բացականչական)

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս… (բացականչական և հարցական)

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան: (բացականչական)

  • Նկարագրի՛ր խրճիթը։
    Խրճիթը փոքր էր, խեղճ և հին։
  • Բնութագրի՛ր տղային։
    Տղան տխուր էր, մտախոհ և շնորհալի։
  • Առանձնացրո՛ւ տղայի ծնողներին բնութագրող հատվածները։
    Նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
  • Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրի՛ր։
    Անփորձ թանը փորձված մածունի հետ չեն փոխի։
  • Պատմվածքը համեմատի՛ր  Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>>  բանաստեղծության հետ։
    Ես կարդացի Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>>  բանաստեղծությունը, որն իմաստով շատ մոտ էր մեր պատմվածքին։ Բայց այս պատմվածքի տղան իր կամքին հակառակ էր հեռացել իր հարազատ տնից, բայց միևնույն է չէր մոռացել իր հարազատ խրճիթը։ Իսկ բանաստեղծության տղան իր կամքով էր հեռացել ավելի լավ ու ճոխ տուն գտնելու համար։ Բայց նա նույնպես հասկացել էր, որ ամենից լավ տունը իր գորշ և ձանձրալի խրճիթն է։

Եղնիկը

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու։

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը ոստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

Գետակի վրա (Ավետիք Իսահակյան)

Գետակի վրա
Թեքվել է ուռին
ՈՒ նայում է լուռ
Վազող ջրերին:

…Երազ աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
ՈՒ ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում…

Հին տարիների
Նոր հեքիաթներից
Պատմում էր ուռին
Այն վառ հուշերից:

Անցած-գնացած
Գարուն օրերին
Մրմունջ էր կարդում
Ծերացած ուռին:

ՈՒ լուռ արտասվում,
Տխուր հեկեկում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում:

Մայրենի 7.11.2022

Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին:

երբ չալ հորթը լիզեց ոզնուն փուշը ծակեց հորթի լեզուն

Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն։

այն ժամանակ ոզնին նրանց ասաց ինչ պատահի` մի տար բերանդ

Այն ժամանակ ոզնին նրանց ասաց՝ ինչ պատահի` մի՛ տար բերանդ։

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ-երամ

ձիերի խումբ-երամակ

միասին նույն օրը ծնված-երկվորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող-երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ-եղյամ

Կարդալու սրահ-գրադարան

երեկոյան ճաշ-ընթրիք

հատ-հատ ընտրված-հատընտիր

արգելք ոտքի տակ-խոչընդոտ

բարակ ճյուղ, շիվ-ընձյուղ

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

Երփներանգ 1                                      ուժգին ցանկություն 4

բորբ 2                                                   շատ տաք, ջերմ 2

արփի  3                                               տարբեր գույների 1

փափագ 4                                             նեխել, փչանալ 7

շամփուր 5                                           շփանալ, երես առնել 6

հղփանալ 6                                          խորովածի շիշ 5

բորբոսնել 7                                         ցերեկային լուսատու 3

Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագի’ր: Տեքստից դո’ւրս գրիր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:

Կես___ր էր: Եղնիկը մի քիչ զմրու___տ խոտ անուշ արեց, լողաց սա___նորակ գետակում, ապա մտավ անտառ: Պա___կեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդո___ությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և __գներ փարատելու

Հանկար___ արևի մի շող թա-փանցեց հովից __ր__րվող ծառերի արանքից: Եղնիկը ___ստեց տեղից և փոր___եց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ ___րսալ նրան:

Եղնիկը թ___կոտում էր արևազ___ծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

Եղնիկը

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու։

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը ոստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

զմրուխտ-կանաչ
զովասուն-հով
հասակակից-նույն տարիքի
արևազօծ-ոսկեզօծ
միջօրե-կեսօր

Պատմվածքը համեմատի՛ր Հ․ Թումանյանի Ամենից լավ տունը բանաստեղծության հետ։