Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։
    անրջային-երազկոտ
    անրջային-անուրջ+ային
    թեթևասահ-հեշտ սահող
    թեթևասահ-թեթև+սահել
    եդեմային-դրախտային
    եդեմային-եդեմ+ային
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
    Այս բանասեղծությունը ինձ տեղափոխեց հեքիաթային, անիրական տրամադրություն։
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
    Հովիվը
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
    Իմ ժամերը շատ ուրախ են անցնու, երբ ես նկարում եմ և գործում եմ հելունով։
  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։

լավ-դրական
թեթևասահ-սահուն
հով-զով
առավոտ-այգ,լուսաբաց
շողալ-փայլել,պսպղալ
եդեմային-դրախտային
շվի-սրինգ
հովիվ-չոբան

ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեք բերան-հավը երեք անգամ կանչեց ծուղրուղո՜ւ
    Խավարն անցավ գիշերային-գիշերվա մութն անցավ
    Աշխարհ լցվեց լուսն ու բարին-լույսը բացվեց
    Ժիր մըշակի երգը հանդում-գյուղացին երգում է գործի հետ
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    խոսել, երեք, բերան, քնած, կարմիր
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Առավոտը գյուղում բացվում է աքաղաղի կանչով, որից հետո գյուղացիները անասուններին տանում են սարերը արածաղնելու։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Որ առավոտը գյուղում բացվում է աքաղաղի կանչով, իսկ քաղաքում ՝ մեքենաների աղումուկով։
  • Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Ես սիրում եմ երեկոյան ժամը վեցը, որովետև դա իմ հանգստի ժամն է
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։
    քնած-արթնացած
    բացվել-փակվել
    խավար-լույս
    լցնել-դատարկել
    բարի-չար
    աղմուկ-լռություն
    պայծառ-խավար

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    հալածական-տանջված
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    վաղուց-ներկա
    բարձր-ցածր
    չար-բարի
    բաժնել-միացնել
    լայն-նեղ
    տանում-բերում
    միասին-առանձին
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»

    Այս բանաստեղծությունը երկու իրար սիրող անբաժան մարդկանց մասին է, որտեղ <<Կանաչ գահ>> ասելով՝ հեղինակը նկատի ունի նրանց ապրած կյանքը։
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    Ինձ դուր է գալիս սպիտակ ամպը, որովհետև, երբ սպիտակ ամպեր են, դա նշանակում է, որ շատ տաք, արևոտ եղանակ է և հաճելի օր է։
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Երկու սև ամպ լողոմ էին երկնքում։ Հանկարծ ուժեղ քամի բարձրացավ և ամպերը այս ու այն կողմ փախան։ Նրանք շատ տխրեցին, որ քամին առանձնացրեց իրենց և սկսեցին ուժեղ լաց լինել, որի պատճառով հորդառատ անձրև սկսվեց։ Քիչ հետո արև բացվեց, երկնքում երևաց գեղեցիկ ծիածանը։ Սև ամպերը իրար միացան և դարձան սպիտակ գեղեցիկ մեկ ամբողջական ամպ։

Իմ հորինած ԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ խաչբառը

Ո՞րն է 9-ի հնգապատիկի և 40-ի տարբերությունը։
9×5-40=5Ե

Ո՞րն է 400-ի հնգապատիկը։
400×5=2000Ս

Ո՞րն է 100-ի քսանապատիկը։
100х20=2000Ս

Ո՞րն է 5 -ի հնգապատիկի և 4-ի հնգապատիկի տարբերությունը։
5×5-4×5=5Ե

Ո՞րն է 2-ի պատիկ ամենափոքր թիվը։
2Բ

Ո՞րն է ամենափոքր միաանիշ թիվը։


Ո՞րն է 500-ի քառապատիկը։
4х500=2000Ս

Ո՞րն է 2000- ի կրկնապատիկը։
2000×2=4000Տ

Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի և ամենամեծ միանիշ թվի տարբերությունը։
10-9=1Ա

Ո՞րն է 3000- ի կրկնապատիկը։
3000×2=6000Ց

Ո՞րն է 2 տասնապատիկը։
2×10=20Ի

Ո՞րն է 50-ի և 10-ի քանորդը։
50:10=5Ե

Ո՞րն է 100-ի կրկնապատիկը։
100×2=200Մ

Թեմա՝ Պատիկ (մաս 2)

  1. Գտիր  9-ի  կրկնապատիկը։
    9×2=18
  2. Գտիր  4-ի  եռապատիկը։ 
    4×3=12
  3. Գտիր   6-ի  քառապատիկը։
    6×4=24
  4. Գտիր  15-ի  հնգապատիկը։    
    15×5=75
  5. Գտիր  12-ի  տասնապատիկը։    
    12×10=120
  6. Թվարկիր  11-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 70-ից։
    11,22,33,44,55,66
  7. Թվարկիր   4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։
    4,8,16,24,…
  8. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 64-ից։
    8,16,24,32,40,48,56
  9. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։
    13,26,39,…
  10. Թվարկիր 5-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 25-ից։
    30,35,40,…
  11. Թվարկիր  14-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 14-ի պատիկ ամենափոքր թիվը։
    14,28,42,…
  12. Թվարկիր 16-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 60-ից։
    16,32,48
  13. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 27-ից։
    36,45,54,…
  14. Գրեք  15-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 15-ի պատիկ ամենափոքր թիվը։
    15,30,45,60,…
  15. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի վեցապատիկը։
    100×6=600
  16. Ո՞րն է ամենամեծ  վեցանիշ թվի կրկնապատիկը։
    999.999×2=1.999.998
  17. Ո՞րն է ամենափոքր  հնգանիշ թվի քառապատիկը։
    10.000×4=40.000
  18. Ո՞րն է ամենափոքր  երկնիշ թվի քառապատիկը:
    10×4=40
  19. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

    Ո՞րն է ամենամեծ  հնգանիշ թվի հնգապատիկը։
    99.999×5=499.995

    Ո՞րն է ամենափոքր վեցանիշ թվի եռապատիկը։
    100.000×3=300.000

    Նշել վեցի պատիկ հինգ թիվ։
    6,12,18,24

    Ո՞րն է 12-ի պատիկ ամենափոքր թիվը։
    12-ը
    Ո՞րն է 4-ի քառապատիկը
    4×4=16

20. Սիրելի սովորողներ, «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծի շրջանակներում կազմեք «Ես սեբաստացի եմ» խաչբառ և խնդիրներ։

Ո՞րն է 9-ի հնգապատիկի և 40-ի տարբերությունը։
9×5-40=5Ե

Ո՞րն է 400-ի հնգապատիկը։
400×5=2000Ս

Ո՞րն է 100-ի քսանապատիկը։
100х20=2000Ս

Ո՞րն է 5 -ի հնգապատիկի և 4-ի հնգապատիկի տարբերությունը։
5×5-4×5=5Ե

Ո՞րն է 2-ի պատիկ ամենափոքր թիվը։


Ո՞րն է ամենափոքր միաանիշ թիվը։


Ո՞րն է 500-ի քառապատիկը։
4х500=2000Ս

Ո՞րն է 2000- ի կրկնապատիկը։
2000×2=4000Տ

Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի և ամենամեծ միանիշ թվի տարբերությունը։
10-9=1Ա

Ո՞րն է 3000- ի կրկնապատիկը։
3000×2=6000Ց

Ո՞րն է 2 տասնապատիկը։
2×10=20Ի

Ո՞րն է 50-ի և 10-ի քանորդը։
50:10=5Ե

Ո՞րն է 100-ի կրկնապատիկը։
100×2=200Մ


Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել

Երկու սև ամպ լողոմ էին երկնքում։ Հանկարծ ուժեղ քամի բարձրացավ և ամպերը այս ու այն կողմ փախան։ Նրանք շատ տխրեցին, որ քամին առանձնացրեց իրենց և սկսեցին ուժեղ լաց լինել, որի պատճառով հորդառատ անձրև սկսվեց։ Քիչ հետո արև բացվեց, երկնքում երևաց գեղեցիկ ծիածանը։ Սև ամպերը իրար միացան և դարձան սպիտակ գեղեցիկ մեկ ամբողջական ամպ։