Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո

Հաճախ մենք մտածում ենք ապագայի մասին, խոսում ենք ապագայի մասին, պլանավորում ենք ապագան, կերտում ենք ապագան։ Ապագայի մասին մեր պատկերացումները հիմնվում են ներկայի և աշխարհում տեղի ունեցող զարգացումների վրա։ Հետաքրքիր է, իսկ ինչպիսին կլինի Հայաստանը 10 տարի անց։ Մեզանից ոչ ոք չի կարող միանշանակ պատասխանել այդ հարցին։ Չնայած նրան , որ մենք չգիտեինք ինչ կլինի, մենք կարող ենք երազել։ Իհարկե ինչպես և բոլոր մարդիկ ես նույնպես ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի բարգավաճ, գեղեցիկ և իհարկե խաղաղ։ Այս պահի դրությամբ բոլորիս երազանքն է պատերազմների ավարտը և խաղաղ երկնքի տակ ապրելը։ Կցանկանայի, որպեսզի զարգանար կրթությունն ու տնտեսությունը։ Քաղաքը գեղեցիկ նորոգվեր և մենք բոլորս ապրեինք մաքուր երկրում։