Наши дела

— Я утром раньше всех встаю
И сам стелю постель свою.
— А я ботинки по утрам
Себе и брату чищу сам.
— Я тоже дома, чем могу,
На кухне маме помогу.
— Я без работы не сижу —
Сама в руках утюг держу. <…>
Немало дела детворе
В густом лесу, в широком поле,
На ферме, в доме, во дворе,
А главное — за партой в школе.

Задай вопросы к выделенным словам. Измени выделенные слова так, чтобы они отвечали на вопрос кто? или что?
постель-что
ботинки-что
маме-кому

утюг-что
дела детворе-что
в лесу-где
поле-где
в школе-где

Напиши слова, которые обозначают одушевлённые (кто?) и неодушевлённые (что?) предметы.
Одушевлённые Неодушевлённые
мама ботинки
брат дом
я кухня

утюг
лесу 
поле

Кто? Что? /напиши по 5 слов, составь с ними словосочетания/

Кто?
Мама-заботливая мама
подруга-хорошая подруга
сестра-высокая сестра
папа-умный папа
учительница-добрая учительница

Что?
цветок-красивый цветок
окно-стеклянное окно
лес-осенний лес
банан-вкусный банан
карта-мировая карта

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին:

Գունավոր ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Krist's Photo Blog: Բաթումի, Սև ծով

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Սպիտակ ծով | Գոհար Բարսեղյան

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Красные водоросли защищают от рака - ET | The Epoch Times

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Չինաստանի Հուանհե գետը մաքրում են տիղմից (լուսանկարներ) | 1in.am

Մայրենի

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Աշնան երրորդ ամիսն էր։ Արևի ճառագայթների տակ ոսկեհանդերձ ծառերը սվսվում էին։ Բարձր ու հաղթանդամ կաղնիների տերևները ճգնում էին պահպանել իրենց ճյուղերի վերջին տերևները։ Հանկարծ բնության մեջ լսվեց մի դղրդյուն և դարձյալ լռեց։
Տեքստում ո՞ր եղանակն է նկարագրված։
Տեքստում նկարագրված է աշունը։
Գրի՛ր աշունը բնութագրող երկու բառ։
Ոսկեզօծ, տերևաաթափ
Տեքստից դո՛ւրս գրիր երկու բառակապակցություն։
Ոսկեհանդերձ ծառեր, հաղթանդամ կաղնիներ։
Տեքստից դո՛ւրս գրիր երկու բարդ բառ։
Ոսկեհանդերձ, հաղթանդամ։
Քանի՞ ձայնավոր և բաղաձայն կա թռչուններ բառում։
Թռչուններ բառում կա 6 բաղաձայն և 2 ձայնավոր։
Տրված բառերից ո՞րն է պարզ։
Ինքնաթիռ համերգ տախտակ երգիչ
Ո՞ր ածանցն է, որ միանալով տուն բառին, նոր բառ է կազմում։
Ային ուհի եղ յա
տնային
Ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։
Ճերմակ կարապներ
Կապույտ երկինք
Կապույտ երազներ
Կապույտ աչքեր
Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Քնել-ննջել
Ընթերցել-կարդալ
Սպիտակ-ճերմակ
Վճիտ-ջինջ
Տրված բառակապակցություններում ո՞ր բառն է գրվում մեծատառով։
Հայոց լեզու
բարձր լեռ

պարզ երկինք
Պարզ լիճ

Արևը

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավելի նոր շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ
արևելք– լսում ենք՝ եվ գրում ենք՝ և
արև- լսում ենք՝ եվ գրում ենք՝ և
մինչև- լսում ենք՝ եվ գրում ենք՝ և
բարձրանալ– լսում ենք՝ ց գրում ենք՝ ձ
տերև- բարձրանալ– լսում ենք՝ եվ գրում ենք՝ և

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարհել

Երբ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։
Երգ, արև, դարձնել, կարգին, կարգապահ, կարգային, թուղթ, մուգ, մարդ, մեջք։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել
լուսաբաց-լույս+ա+բացվել
արևելք-արև+ելք
կեսօր-կես+օր

Առաջադրանքներ

  1. Քանի՞ բաժանարար ունի 12-ը։
    1,2,3,4,6,12
    12-ը բաժանվում է 6 թվի
  2. Քանի՞ բաժանարար ունի 24-ը։
    1,2,3,4,6,8,12,24
    24-ը բաժանվում է 8 թվի
  3. Քանի՞ բաժանարար ունի 32-ը։
    1,2,4,8,16,32
    32-ը բաժանվում է 6 թվի
  4. Քանի՞ բաժանարար ունի 40-ը։
    1,2,4,5,8,10,20,40
    40-ը բաժանվում է 8 թվի
  5. Թվարկիր 16-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 16-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1,2,4,8,16
  6. Թվարկիր 21-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 21-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1,3,7,21
  7. Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    1+34=35
  8. Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    1+65=66
  9. Ո՞ր թիվն է 124-ի ամենամեծ բաժանարարը։
    124-ը
  10. Գտիր  15-ի  հնգապատիկը։ 
    15×5=75   
  11. Գտիր  189-ի  տասնապատիկը։  
    189×10=1890  
  12. Թվարկիր  7-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 50-ից։
    7,14,28,42,49
  13. Թվարկիր   4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։
    4,8,12,16,20,…
  14. Գրեք  16-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 32-ից։
    48,64,70,…
  15. Գրեք  17-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 17-ի պատիկ ամենափոքր թիվը։
    17,34,51,68,85,…
  16. Թվարկիր  18-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 18-ի պատիկ ամենափոքր թիվը։
    18,36,54,…
  17. Թվարկիր 100-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 800-ից։
    100,200,300,400,500,600,700
  18. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
    Գտնել 20-ի  հնգապատիկը։
    20×5=100
    Գտնել 50 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    1+50=51
    Թվարկել 100-ի պատիկ մի քանի թիվ։
    100,200,300,400,500,…