Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում։

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։
հանդերձ-հագուստ
սաղարթն -տերևներ
Ալեհեր-ձյունապատ
աղերսեց-աղաչել,խնդրել

2․․Բնութագրի՛ր եղևնուն։
Եղևնին բարի էր, որովհետև նա օգնեց բարդուն։

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։
Մեծ, հզոր, հպարտ, բարձրահասակ բարդի։

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։
Զմրուխտ  գարուն, ջերմ  ժպիտ, նորաբաց  բողբոջներ, ծեր  այգեպան, փոքրիկ  եղևնի, կանաչ հանդերձ, շփոթված երեխա, հզոր բարդի, բարձրահասակ բարդի, փոքրիկ եղևնի, թույլ ճյուղեր, գեղեցիկ ծառ, շոգ ամառ, ոսկեհեր աշուն, աշնանային զգեստ, անսիտ քամի, ալեհեր ձմեռ, բարի սիրտ, սառած բուն։

5․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

6․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։
Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին: 
-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

7․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:
Թռչունները երգում էին։

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:
Արևը ողջունում էր։

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:
Քամին  պոկոտեց։

Бабуля и внучка Машинки

  1. Прочитай стихотворение и придумай ему название.
    Я — Маша, и бабушка тоже,
    Мы с бабушкой очень похожи.
    Мы любим ватрушки и булки
    И песни во время прогулки.
    А если у нас именины,
    Мы варим компот из малины.
    И крепко целуем друг дружку,
    И дарим друг дружке игрушку.

2. Ответьте на вопросы:

Как девочка относится к бабушке?
Маша относится к бабушке очень хорошо и любезно.

Почему она считает бабушку подружкой.
Потому что бабуля с ней на одной волне.

Что любят девочка и бабушка?
Они любят ватрушки и булки.

Что они варят из малины?
Они из малины варят компот.

Расскажи, что вы делаете вместе с бабушкой?
Я с бабушкой слышала Армянские песни.

Найди в тексте стихотворения слова в единственном числе и слова во множественном числе.
единственное число-компот, малина, игрушка, бабушка
множественное-число-ватрушки, булки, песни
3.Выполни упражнение по образцу.
Образец: тетрадь — тетради, город — города
друг — друзья
Тетрадь — тетради медведь — медведи берег—берега
Город— города глаз—глаза берег—берега
Друг— друзья лист— листья дерево—деревья

4. Вставь буквы:

С неба смотрит солнце
Миллионы лет.
Льёт на землю солнце
И тепло и свет.
Но посветит солнце
И уходит прочь.
А живое сердце
Греет день и ночь.
Значит, сердце лучше
Солнца самого,
Никакие тучи
Не затмят его.

Ինքաստուգում

1) Թվարկիր 28-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 28-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
1,2,4,7,14,28
2)Գտիր 58 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
1+58=59
3)Քանի՞ բաժանարար ունի 30-ը, ո՞ր թվերն են դրանք։
1,2,3,4,5,6,10,15,30` 8 հատ
4)Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 36-ից։
4,8,16,20,24,28,32
5)Թվարկիր  6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
36,42,48,54,…

6)Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
9,18,27,36,…
ամենափոքրը՝ 9

7)Հաշվիր 2սմ, 6սմ , 9սմ և 4սմ կողմերով քառանկյան պարագիծը։
2սմ+6սմ+9սմ+4սմ=21սմ

8)Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 26 է։
P=26×2=52

9)Հաշվի՛ր 12 սմ և 17 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
P=(12+17)x2=58սմ
S=12×17=204սմ քառ․

10)Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 11 սմ է։
P=11×4=44 սմ
S=11×11=121 սմ քառ․