19 հետաքրքիր փաստ Չինաստանի մասին🇨🇳

1. Չինաստանն աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է: Չինաստանի տարածքում ապրում է մոտ 1.5 մլրդ մարդ:

2. Աշխարհում ամենամեծաքանակ բանակը Չինաստանինն է:

3. Հենց այս երկիրն է աշխարհում ածուխի ամենախոշոր ներմուծողը և ոսկու ամենամեծ արտադրողը:

4. Չինաստանի տարածքում աճում է բամբուկի ավելի քան 500 տեսակ:

5. Չինացիները հիմնականում ամուսնանում են նրա հետ, ում ընտրում է արհմիությունը:

6. Պեկինի կայսերական ամրոցը բաղկացած է ուղիղ 9999 սենյակներից:

7. Չինացիները հայտնագործել են հայելին, ճենապակին, մետաքսը, թուղթը, վառոդը, հովանոցը, կողմնացույցը և շատ այլ բաներ, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհը:

8. Գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ հին Չինաստանում կաշվից գնդակով մի խաղ են խաղացել, որը հիշեցնում է ֆուտբոլը:

9. Ավանդական բադը՝ պեկինյան ձևով, պատրաստվում է 2 օրում:

10. Չինաստանում սննդի մեջ օգտագործում են շան և կատվի միս:

11. Չինական ամենատարածված աղանդերներից մեկը կրիայի մսից պատրաստված քաղցր ապուրն է:

12. Համի ուժեղացուցիչը (նատրիումի գլուտամատ) վաճառվում է խանութներում՝ աղի և պղպեղի հետ: Այն ավելացնում են պրակտիկորեն յուրաքանչյուր կերակուրի մեջ:

13. Չինաստանում պաշտոնապես արգելափակված են բոլոր արևմտյան սոցիալական ցանցերը:

14. Չինական սուպերմարկետներում կարելի է գնել կենդանի կրիա կամ գորտ, որոնց սպանում և մաշկազերծում են գնորդի աչքի առաջ:

15. Չինացիները մինչև 5 տարեկան երեխաներին համարում են սուրբ, որոնց կարելի է բացարձակապես ամեն ինչ:

16. Չինաստանի բնակիչները խոսում են չինարենի 7 դիալեկտներով, և դրանք իրարից այնքան են տարբերվում, որ երկրի հյուսիսի և հարավի ապրողներն իրար չեն հասկանում:

17. Չինաստանի խանութներում քիչ չեն այնպիսի մթերքները, որոնք կարող են զարմացնել արևմտյան երկրներից ժամանակ զբոսաշրջիկներին: Օրինակ՝ քաղցր ապխտած երշիկ, անանուխի համով արևածաղիկ, կոնֆետներ՝ պատրաստված մսից, տարբեր գույների հաց և այլն:

18. Չինացիները սննդի մեջ կաթնամթերք չեն օգտագործում:

19. Չինաստանում տարեկան կտրվում է մի քանի տասնյակ միլիոն ծառ՝ 80 մլրդ սննդի փայտիկներ պատրաստելու համար:

Եղիշե Չարենց

***

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

***

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

Մայրենի լեզվի օր

դաժե-նույնիսկ

զաժիգալկա-կրակայրիչ

գերբ-զինանշան

բոշկա-տակառ

բոքս-բռնցքամարտ

բալկոն-պատժգամբ

բալետ-թաթերապատ

բագաժնիկ-պահատեղ

բակտերիա-մանրէ

զակազ-պատվեր

լուստռա-ջահ

սուպ-ապուր

մայկա-շապիկ

ծելեվիզոռ-հեռուստացույց

միկռովալնովկա- միկրոալիքային վառարան

կոմպ-համակարգիչ

տրոլեյբուս-ինքնապոզասայլակ

տրակտոր-ինքնաբրբրդիչ

ավտոբուս-հանրակարգ

ռաժոկ-կրկնահարթամռթաբրդիչ

կաս-դրամարկղ

տաքսի

չագուչ-մուրճ

պրոթեզ-դնանդամ

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,
Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
      Թըռչե՜ք, գընաք,
      Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կըկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է,
      Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
      Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ…
      — Վա՜յ, չըկտրես,
Աստված սիրես,
      Էս մինն ահա
      Տար քեզ ծառա,
      Միայն թե էդպես
      Մի ջընջիլ մեզ
Բընով–տեղով,
      Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կըկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
      — Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Իմ լավ կուկու.
      Ո՞ր սև սարում,
      Ո՞ր անտառում,
      Ո՞ր թըփի տակ
      Կորար մենակ…
Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
      Իմ խեղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ Կըկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
      — Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
      Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմար Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,
Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լըցնես ամբողջ կըկուներո՞վ…
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ…
      — Վա՜յ, չըկտրես,
      Աստված սիրես,
      Էս էլ առ տար,
Ու թող դադար՝
      Վերջինը գեթ
      Մընա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կըկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:
— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
      Ընչի՞ համար
      Եկա ես սար,
      Բուն շինեցի,
      Ձագ հանեցի…
Աղվեսն եկավ,
      Տարավ, կերավ,
      Երկու, երկու,
      Կուկու… կուկու…
      Լաց էր լինում մարիկ Կըկուն:
Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կըկվի լացի ձայնը:
      — Էդպես տխուր ու զարհուրիկ
      Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրիկ:
      — Ինչպես չըլամ, ա՛ սանամեր.
Աղվեսն եկավ էն սըրտամեռ,
      Գըլխիս էսպես փորձանք բերավ,
      Ձագուկներըս տարավ, կերավ:
      — Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
      Ինչպես իզուր խաբվել ես դու
Սուտ խոսքերից չար Աղվեսի:
      Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
      Ո՞վ է տըվել էն լըրբին սար.
      Սարն ամենքիս է հավասար…
      Ո՞վ կըթողնի վեր կենա նա
Ամբողջ սարին գա տիրանա,
      Անունը տա սըրած կացնի,
      Սրան-նրան սուտ վախեցնի,
      Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
      Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…
Սև գրողի էն տարածին
      Ո՞վ է տըվել սըրած կացին:
      Մին էլ որ գա ու սպառնա,
      Մի՛ վախենա, քըշի գնա:
      Էսպես ասավ Ագռավն ու թըռավ գընաց: Ահա կրկին
Աղվեսն եկավ:
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է…
      Հազիվ էր ասել, Կըկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,
Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,
Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կըտրես:
— Ո՞վ ասավ քեզ:
      — Ագռավն ասավ:
      — Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց,
հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր
ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ
սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
      — Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
      Աղվես աղա…
— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կըկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սըրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,
Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քըրքըրի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտըդ կուզի,
Բայց մի վերջին խոսքըս լըսի:
Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գըտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին
Գանձը կորչի հողի տակին:
Արի գընանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չըլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…
— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կըլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
      Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,
դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
      — Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
      Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.
— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
      Զգույշ Աղվես,
      Փորձանքի մեջ
      Ընկնեմ էսպե՜ս…
      Ա՜խ, անիրա՜վ
Դու սև Ագռավ…
      — Ինչքան էլ որ լինիս զգույշ,
      Չարի համար թե վաղ, թե ուշ,
      Էդ է պահված, Աղվես աղա,
      Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…
Պատասխանեց Ագռավն ու թռավ:
Անծանոթ բառեր

տիրանալ-տիրապետել
զարհուրիկ-վախեցած
չըլամ-չլինեմ
գեթ-գոնե
սանամեր-սանամայր
սրտամեռ-տխուր

Հայերեն դարձվածքների բառարան

Սուր աչք- լավ տեսողություն ունեցող
Սուր բարձրացնել- պատերազմ հայտարարել
Պահ մտնել- թաքնվել, ծածկվել
Պառաված աղվես-խորամանկ ծերուկ
Մտքից գցել-մոռանալ
Մտքում պահել-հիշել
Ձայնը աշխարհը գցել- շատ բարձր գոռալ
Կատվի դրախտ- անիմաստ
Կարկտի տակ ընկած-կյանքում անհաջողություն կրած
Ծանր ձեռք- ուժեղ ձոռք կամ հարված
Ծնկերը թուլաման-մի բանից վախենալ
Խելքահան անել-խելքից հանել
Լայն սիրտ ունենալ- համբերատար
Իր վրա վերձնել- ընդունել իր վրա որևէ մի բանի պատասխանատվություն
Հաց գցել-ուտելիք դնել սեղանին
Հացի տեր դարձնել- ապրուստի միջոցներով ապահովել
Ձեռքն ու ոտքը կապել- զրկել ազատ գործելու հնարավորությունից
Ձիու գլուխը պահել- ընդացքը կանգնեցել
Խաղը պղծել-քրիստոնական դավանանքին հակառակ բան անել կամ գործել
Ժամանակ շահել-որևէ երկրորդական բանով ժամանակը ձգել

Մայրենի 06.02.2024

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չեմ կարոդ, նազելի տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Յուրաքանչյուր դերանվան դիմաց գրի՛ր՝ որ դեմով և թվով է արտահայտված։

Օրիանակ՝ ես-առաջին դեմք, եզակի թիվ

Դու-երկրորդ դեմք

մենք- առաջին դեմք, հոգնակի թիվ

նրանք- երրորդ դեմք, հոգնակի թիվ

նա- երրորդ դեմք, եզակի թիվ

դուք- երկրորդ դեմք, հոգնակի թիվ

Տրված ցուցականն դերանունները գործածի՛ր նախադասություններում։

Սա, դա, այս, այդ։

Սա իմ սիրելի գիրքն է։ Դա գրել է Նիլ Գեյմանը։ Այս գրքի անունը «Քորլայն» է։ Այդ գիրքը մի հետաքրքիր աղջկա մասին է։

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայերկազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ, ծաղիկ, վար, կար, երգ, ժողով, օճառ:
բ) Գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ(իջ), մայր:

Ա տարբերակ
Ամպ-ամել
ծաղիկ-ծաղկել
կար-կարել
Երգ- երգել
ժաղավ-ժաղավել
օճառ-օճառել

Բ տարբերակ
գաղ-գաղանալ
վախ-վախենալ
քար-քարանալ
մահ-մահանալ
մանուկ-մանկանալ
էջ- իջնել
մայր-մայրանալ

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառերկազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

Գեղեցիկ-գեղեցկանալ
հպարտ-հպարտնալ
տգեղ-տգեղանալ
Մեծ-մեծանալ
փոքր-փոքրանալ
չար-չարանալ
չոր-չորանալ
թարմ-թարմանալ
խոնավ-խոնավանալ
սև-սևանալ
բարձր-բարձրանալ
մանր-մանրանալ
ճերմակ-ճերմականալ
դալուկ-դալկանալ
ծանր-ծանրանալ

Կարդա՛ հատվածը և առանձնացրո՛ւ բայերը:

Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը:

Մայրենիի առաջին շրջանի հաշվետվություն

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանչյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։
Ահա հղումը : Սեպտեմբեր ամսին ես կատարել եմ տասնութ նյութ, հոկտեմբեր ամսին կատարել եմ տաս նյութ, նոյեմբեր ամսին՝ մեց նյութ, իսկ դեկտեմբեր ամսին՝ երեք նյութ։

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքների ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, յուրաքանչյուրից առանձնացրեք այն, ինչ ամենից լավ եք հասկացել։
Մեր թեմաները հեշտ են և մենք անցել ենք անցել ածականն էր, հոմանիշներն ու հականիշները, ածանցներ։

3․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք ըստ ամսաթվերի, չմոռանաք գրել հեղինակի և գրքի անվանումը։
Ես այս ամիս սկսել եմ կարդալ <<Հրաշագործ բակասան>> գիրքը։ Գիրքը գրել է Ռոնալդ Դալը։ Այն հետաքրքիր է և ես ուզում եմ Ռոնալդ Դալի <<Վհուկներ>> գիրքը։

4․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեությունն է հետաքրքրում, ինչո՞ւ։
Իմ սիրելի դասընթացը դա այն դասերն են որտեղ մենք պետք է ստեղծագործենք։ Սիրում եմ հորինուկներ գրել։ Կամ վերլուծումներ։

5․ Ի՞նչ նխագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։
Ես ավելացնելու բան չունեմ։

6․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։
Մենք շատ բանաստեղտություններ սովորել ենք օրինակ՝ <<Ամենից լավ տունը>>,<<Երկու սև ամպ>> սովորել ենք <<Ախ ինչ լավ է սարի վրա>> և այլն։ Ինձ աամենից դուր է եկել՝ <<Ամենից լավ տունը>>։

7․ Գիրք-տետրի կամ գործնական քերականություն փաթեթի աշխատանքից ո՞ր էջերը չեք լրացրել, որ առաջադրանքներն են ձեզ դուր գալիս, որո՞նք դուր չեն գալիս և ինչո՞ւ։
Ինձ բոլոր առաջադրանքները դուր են գալիս, որովհետև մայրենին իմ սիրեմի դասեից մեկն է։

8․ Քանի՞ աշխատանք եք գրել սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Հերթով գրեք դրանց վերնագրերը և հղումները դրեք վերնագրերի վրա։

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը։-տեսանյութ
Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը։-պատում
Իմ առաջին ուսուցչուհին
Իմ առաջին օրը դպրոցում
Բառային աշխատանք
Սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբ
Մայրենի 18.09.2023
Աշնանային հանելուկ
Իմ ընթերցողական ամառը
Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»
Կատարել առաջադրանքները 20.09.2023
Բաց և փակ վանկեր
Վիլյամ Սարորյան․Առակ
Վիլյամ Սարոյան <>
Հայոց լեզու 5 աշխատանքային փաթեթ
Երգի հրապույրը
Ուրբաթ-համերգի ընթերցումներ
Ճամփորդություն դեպի կենտրոնական բանկ 28.09.2023
Առակի վերափոխադրություն Վիլյամ Սարոյան
Աշուն կյանք
Սեպտեմբեր ամսվա մայրենիի ինքնաստուգում
Բառագիտություն
ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Իմ երազած աշխարհը
Ձայնավորների ուղղագրությունը
Մայրենիի ֆլեշմոբ
Ինձ ծանոթ Կոմիտասը
Ը ձայնավորի ուղղագրությունը
Մխիթար Սեբաստացու միաբանություն
Իմ երազանքների դպրոցը
Գործնական քերականություն 5
Մխիթարյան Միաբանություն
Գործնական քերականություն 5
Ուղղագրություն և ուղղախոսություն
Ստուգատես 1 Մայրենիից
Ստուգատես 2 մայրենիից
Մայրենիի առաջին շրջանի հաշվետվություն

9․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    Այո, ինձ համար հետաքրքիր են մայրենիի դասընթացները, որովհետև դրանք շատ հետաքրքիր են։ Ես ինձ գնահատում եմ 4 միավոր։
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/ կատարում եմ ինքնուրույն
    Մեծ մասամբ կատարում եմ մենակ, լինում է ընկերուհուս հետ և լինում է ծնողների հետ։
  • մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    Ես իմ մայրենիի ուսուցչուհուն գնահատում եմ 5 միավորի վրա, որովհետև նա համբերատար է, բարի, ընկերասեր և լավ է բացատրում։

10․ ի՞նչ կավելացնեք մայրենիի հաշվետվությանը։
Ես ավելացնելու բան չունեմ

<<Դիր քո ամենասիրելի և ամենաչսիրելի առաջադրանք հղումները>>
Իմ սիրելի աշխատանքը դա <<Իմ երազած աշխարհը>> նախագիծն է։