Ինչպե՞ս եք զարդարում ձեր տան տոնածառը։ Մի քանի նախադասությամբ պատմիր այդ մասին։

Մենք ամեն տարի մեր տոնածառը զարդանում ենք կարմիր խաղալիքներով և գույնզգույն լույսերով, բայց այս տարի մենք զարդարել ենք այն սպիտակ խաղալիքներով և սպիտակ ու արծաթագույն լույսերով։ Մենք ամեն տարի տոնածառը զարդարում ենք հայրիկիս հետ՝ դեկտեմբերի սկզբին և որպես ավանդույթ միշտ նոր խաղալիքներ ենք գնում։

Ճամփորդություն դեպի Մեսրոպ Մաշտոցի մատենադարան

Մենք դասարանով ընկեր Անիի և ընկեր Սոնայի հետ, որոնք մեր դպրոցի հայրենագետներն են, գնացել էինք Մեսրոպ Մաշտոցի մատենադարան։ Մտնելուն պես բոլորի ուշադրությունը գրավեցին ոսկե տառերը, որոնք գրված էին գետնին։ Այնտեղի աշխատակցուհին մեզ շատ մանրամասն ցույց էր տալիս և պատմում էի ամեն ինչ։ Ես շատ զարմացա՝ տեսնելով ամենամեծ և ամենափոքր մագաղաթները։ Ամենամեծ մագաղաթը, որը կոչվում է <<Մշո Ճառընտիր>> կշռում է 28 կգ, ի սկզբանե 660 թերթ ուներ, սակայն պահպանվել է 609-ը։ Այն պատրաստված է երինջից և գոմշի կաշվից։ Իսկ ամենափոքր մագաղաթը լուցկու տուփից էլ փոքր է, պատրաստված է նորածին ուլի կաշվից՝ կոչվում է <<Եկեղեցական>> տոնացույց։ Մենք իմացանք, որ մեծ մագաղաթը կիսել են երկու մասի, որպեսզի կարողանան Արևմտյան Հայաստանից տեղափոխել Արևելյան Հայաստան։ Մենք տեսանք նաև այլ մագաղաթ, որի վրա գրված և նկարված էր որդան կարմիրով և տեսանք նաև քարացած մագաղաթ։ Մատենադարանում կար եկեղեցու փլատակներից փրկված քարե քարտեզ։ Վերջում մենք ծանոթացանք արձաններին, որոնք քանդակված էին մատենադարանի բակում։

Ստեղծագործական աշխատանք

Անտառի մի տնակում հաշտ ու համերաշխ ապրում էին աղվեսիկը, արջուկը և գայլուկը: Բայց ահա մի անգամ նրանք վիճեցին: Նրանք վիճեցին, որովհետև արջուկը շատ թափթփված էր և այսուայնկողմ էր արել իր իրերը։ Սակայն ընկերները որոշեցին օգնել իրար և հավաքել իրենց տնակը։

Պատմի՛ր այս նկարի մասին։

Այս նկարում պատկերված է մի հեքիաթային տնակ, որն ամբողջությամբ պատված է ձյունով։ Այս տնակում ապրում են անռառի փերիները։ Նրանք շատ գեղեցիկ խաղալիքներով և փայլերով զարդարել են իրենց բակի եղևնին, որը դարձել է մի հիասքանչ տոնածառ։ Նրանք պատրաստել են մի ձնեմարդ, որն իսկական Ձմեռ պապուն է նման։ Ես շատ կուզեի հյուրընկալել այս հեքիաթային տնակի փերիներին։

Բարի գալուստ ձմեռ

Ահա և վերջ, ավարտվեց աշունը։ Իրականում ես ուրախ եմ, որ այն ավարտվեց, քանի որ եկավ հրաշքներով և լույսերով լի ձմեռը։ Ձմեռը ինձ համար հեքիաթային եղանակ է, քանի որ ձմռանը մենք նշում ենք Ամանորը։ Ձմռանը շուրջ բոլորը սպիտակ, ճերմակ ձյուն է, որը էլ ավելի է գեղեցկացնում եղանակը։ Երբ գալիս է առաջին ձյունը, բոլոր երեխաները՝ այդ թվում նաև ես, ոգևորված իջնում ենք բակ և վայելում այդ գեղեցիկ երևույթը։

Լրացուցիչ աշխատանք

Որպես սեբաստացիական օրերի ամփոփում, առաջարկում եմ իրականացնել հետաքրքիր ընտանեկան նախագծեր և ներկայացնել, որպես յուրօրինակ նվեր մեր սիրելի կրթահամալիրին։ Նախագիծը կարող է ներառել որևէ ընտանեկան կամ անհատական ընթերցում, ընտանեկան բարեմաղթանքների շարք, տեխնոլոգիական աշխատանք, երգի կատարում։

Սեբաստացի օրեր նախագիծ

Ինչը կփոխեի իմ դրոցում

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, որովհետև այն շատ է տարբերվում հանրակրթական այլ դպրոցներից։ Շատ բան չէի ցանկանա փոխել իմ դպրոցում, որովհետև ամեն ինչ ինձ այնտեղ դուր է գալիս և ես ինձ շատ լավ և ուրախ եմ զգում դպրոցում։ Միայն շատ կուզեի, որ վերականգնվեր լողի և հեծանվավարության դասերը։

Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել

Երկու սև ամպ լողոմ էին երկնքում։ Հանկարծ ուժեղ քամի բարձրացավ և ամպերը այս ու այն կողմ փախան։ Նրանք շատ տխրեցին, որ քամին առանձնացրեց իրենց և սկսեցին ուժեղ լաց լինել, որի պատճառով հորդառատ անձրև սկսվեց։ Քիչ հետո արև բացվեց, երկնքում երևաց գեղեցիկ ծիածանը։ Սև ամպերը իրար միացան և դարձան սպիտակ գեղեցիկ մեկ ամբողջական ամպ։