Մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարել և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես «Այց կենտրոնական բանկի թանգարան» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես  օգոստոս և սեպտեմբեր  ամիսների  մաթեմատիկական  ֆլեշմոբներին։
    Այո
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Իմ ընկերուհու Էմիլիաի հետ
  • 10 միավորային համակարգով փորձիր գնահատել սեպտեմբեր ամսվա ընթացքում մաթեմատիկայից կատարածդ աշխատանքը:
    Ես ինձ գնահատում եմ 10 միավոր
  • Լրացրու բացթողումներդ
    Ես բացթողում չունեմ
  • Ի՞նչ նոր մաթեմատիկական նախագիծ կառաջարկես:
    Ես չունեմ ավելացնելու բան
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի լրացուցիչ առաջադրանքները:
    Այո

Умный попугай

Купил папа Ирочке попугая. Научила Ирочка его мяукать, лаять, говорить „Здравствуйте, ребята!” и захотела показать его своим одноклассникам. Решила она пойти с попугаем в школу, а бабушка к ней с просьбой:
– Сходи, пожалуйста, в магазин.
– Вот ещё! – ответила Ирочка. – Мне некогда! Отстань!
Она всегда так говорила, когда бабушка просила её что-нибудь сделать. Отнесла Ирочка попугая в школу. Окружили её одноклассники.

– Поздоровайся с ребятами, Чико!
А попугай вместо „Здравствуйте, ребята!” говорит:
– Отстань!
Ребята удивились, а Ирочка покраснела, но тут же спросила снова попугая:
– А как кошка мяукает? Помяукай, Чико!
Попугай посмотрел на Ирочку и в ответ:
– Вот ещё!
– А как собачка лает? – чуть не плача, спросила Ирочка.
– Мне некогда! – прокричал попугай.
Ребята засмеялись, а Ирочка рассердилась.
– Вот противный! Ничего говорить не хочет.
– Как не хочет? – не согласились ребята. – Он нам очень многое рассказал. Молодец, Чико!

Согласитесь или возразите. Найдите в тексте отрывки, подтверждающие ваши слова.
1. Ирочка учила попугая разговаривать, но он ничему не научился. нет
2. Ирочка рассердилась на попугая, потому что он забыл всё, чему она его научила. нет

3. Попугай о многом рассказал ребятам. да

Разделите текст на части в соответствии с планом. Дополните недостающие части плана.
1. Чему научила Ирочка попугая?
2. О чём попросила бабушка Ирочку?
3. Как ответила Ирочка бабушке?
4. Какой урок дал попугай Ирочке?

Ответьте на вопросы:

  1. Чему научила Ирочка попугая?
    Научила Ирочка его мяукать, лаять, говорить „Здравствуйте, ребята!”
  2. О чем попросила бабушка?
    Бабушка попросила Ирке чтобы она пошла в магазин.
  3. Куда отнесла Ирочка попугая?
    В школу.
  4. Почему ребята удивились?
    Потому что они узнали какая она на самом деле.
  5. Что поняли ребята?
    Что так себя вести и разговаривать нельзя.

Прочитайте предложения. Обратите внимание на то, как нужно задавать вопросы к выделенным словам.
1. Девочка помогает маме. – Кто помогает маме? Что делает девочка?
2. Ребята играют во дворе. – Кто играет во дворе? Что делают ребята?
3. Тетрадь лежит на столе. – Что лежит на столе? 4. Книги лежат на на парте? – Что лежит на парте?

1. Девочка помогает маме. – Кто помогает маме? -Девочка помогала маме. Что делает девочка?-Девочка помогала.
2. Ребята играют во дворе. – Кто играет во дворе?-Ребята. Что делают ребята?-Играют
3. Тетрадь лежит на столе. – Что лежит на столе?-Тетрадь
4. Книги лежат на на парте? – Что лежит на парте?-Книга

Напишите вопросы к выделенным словам.
Образец: Карен рисует дерево. – Кто рисует дерево?

  1. Ученики изучают русский язык.-Кто изучают русский язык? 2. Армен очень любит читать книги о животных. Кто очень любит читать книги о животных? 3. Анаит пишет контрольную по математике.- Кто пишет контрольную по математике? 4. Девочка слушает музыку.-Кто слушает музыку? 5. Клетка с попугаем стоит на столе. Что с попугаем стоит на столе?

Ճամփորդություն դեպի կենտրոնական բանկ 28.09.2023

Մենք այսօր գնացինք կենտրոնական բանկ և Անգլիական այգի, խոսեցինք փողի մասին, թե հնում ինչպես էին գնում որևե բան։ Շատ հին ժամանակներում, երբ մարդիկ չունեին փող, նրանք ապրանքափոխանակություն էին անում։ Հետո, որ նրանք չուն էին փող նրանք աշխատում էին աղ։ Հայաստանը չուներ դրամ, այդ պատճառով նրանք օգտագործում էին ռուսական ռուբլիներ։ Հետո ստեղծվեց դրամը։ Դրամ բառը առաջացել է դրախմ բառից։ Ամենաառաջին մետաղադրամը գտնվում էր Լիդիա անունով պետությունում՝ քրիստոնեությունից առաջ 7-րդ դարում։ Իրենք Պակտոլուս անունով մի գետ են ունեցել, որից լվացել են բնաձույլ, ոսկի, արծաթ համախառնույթից ստացել են կտորներ, որոնց անունն էր էլեկտրոն։ Առաջին հայկական դրամը ստեղծվել է 1993 թ․-ին։

Կենտրոնական բանկում էքսկուրսավարը բացատրեց և ցույց տվեց մեզ, թե ինչպես կարելի է տաբերել իրական մետաղադրամը և թղթադրամը կեղծից։ Նաև նա ասաց և ցույց տվեց հին և նոր թղթադրամները։ Մենք նաև տեսանք, թե ինչպես են տպվում թղթադրամները։

Այստեղ պատկերված է, թե ինչ փուլերով է անցնում թղթադրամը և ստանում իր վերջնական տեսքը։

Տեսանք նաև այբուբենը ոսկուց և արծաթից։

Մենք իմացանք, որ դրամի, եվրոի, դոլարի և ռուբլիի փոխարժեքները կարող են փոփոխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Այժմ կազմենք խնդիրներ։
Սեպտեմբերի 28-ի տվյալներով 1 դոլարի արքը 353 դրամ է իսկ վաճառքը 399 դրամ։

Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցի (Ալափարս)

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Ալափարս գյուղում։

Եկեղեցին կառուցվել է 1897 թվականին Մակվեցիների կողմից՝ ինչ-որ դեպքերի պատճառով։ Գործի կազմակերպումն ստանձնում է դաբին-խալիֆա Հակոբ Աղաբաբյանը։ Նա մեկնում է Էջմիածին հանդիպելու Խրիմյան Հայրիկ հայոց կաթողիկոսին և նրա համաձայնությունը ստանալու համար։ Ստանալով կաթողիկոսի համաձայնությունը նա վերադառնում է Ալափարս եկեղեցու ճարտարապետի հետ։

1891 թվականի գարնանը փորվում է եկեղեցու հիմքը 30 մետր երկարությամբ և 18 մետր լայնությամբ։ Շինարարությունն իրականացնելու համար Ալեքսանդրապոլից Ալափարս են հրավիրվում մեծահամբավ վարպետներ Աբիսողոմ Զաֆարյանն ու Կարապետը։ Եկեղեցու կառուցմանը օժանդակում են նաև Երևան տեղափոխված Ալափարսեցի մեծահարուստները, Սահակ Սահակյանը տրամադրում է 1000 ռուբլի, որի մասին վկայում են արևելյան պատի արձանագրությունները։ Միասնական ջանքերի շնորհիվ վեր է խոյանում սրբատաշ քարերով կառւցված քառամույթ տաճարը։ Ալափարսի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին 19-րդ դարում կառուցված լավագույն հոգևոր շենքերից մեկն է։

2007 թվականի մայիսի 9-ին եկեղեցին վերաօծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի միջոցներով։

Филипок

…Ребята ушли в школу. Отец ещё с утра уехал в лес, мать ушла на работу. Остались в избе Филипок да бабушка на печке. Стало Филипку скучно одному, бабушка заснула, а он стал искать шапку. Своей не нашёл, взял старую отцовскую и пошёл в школу. Школа была за селом у церкви… Прибежал Филипок к школе. На крыльце никого нет, а в школе слышны голоса ребят. На Филипка нашёл страх: вдруг учитель его прогонит? И стал он думать, что ему делать. Шла мимо школы бабушка с ведром и говорит: все учатся, а ты что тут стоишь? Филипок и пошёл в школу, снял шапку и отворил дверь. Школа вся была полна ребят. Все кричали своё, и учитель в красном шарфе ходил посередине.
– Ты что? – закричал он на Филипка.
Филипок ухватился за шапку и ничего не говорил.
– Да ты кто?
Филипок молчал.
– Или ты немой?
Филипок так напугался, что говорить не мог. Он посмотрел на учителя и заплакал.Тогда учителю жалко его стало. Он погладил его по голове и спросил у ребят:
– Кто этот мальчик?
– Это Филипок, Костюшкин брат, он давно просится в школу, да мать не пускает его, и он украдкой пришёл в школу.
– Ну, садись рядом с братом, а я попрошу, чтобы мать пускала тебя в школу. Учитель стал показывать Филипку буквы, а Филипок их уж знал и немножко читать умел.
– Молодец, – сказал учитель. – Кто же тебя учил читать?

Филипок осмелел и сказал:
– Мой брат. Я сразу всё понял.
Учитель остановил его и сказал:
– Ты погоди хвалиться, а поучись.
С тех пор Филипок стал ходить с ребятами в школу.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Филипку стало скучно в доме?
Стало Филипку скучно одному

2. О чём думал Филипок, стоя перед школой?
Вдруг учитель его прогонит?

3. Кто представил Филипка, что сказал о нём?
– Это Филипок, Костюшкин брат, он давно просится в школу, да мать не пускает его, и он украдкой пришёл в школу.

4. Почему учителю стало жалко Филипка?
Потому что его мать не пускала его в школу

5. За что похвалил мальчика учитель?

Филипок знал буквы и умел читать

Задания.

Соедини слова по смыслу:

К словам из первого столбика подберите соответствующие из второго.

К данным словам подберите из текста слова с противоположным значением.
Весело-скучно
потерять-найти
новый-старый
закрыть-открыть
проснуться-заснуть
пуста-полно
говорить-молчать

Проверьте, правильно ли вы поняли содержание рассказа. Согласитесь или возразите.
1. Филипку было скучно дома, поэтому он решил пойти в школу. да

2. В школе было очень тихо. да

3. Филипок сказал учителю, что он Костюшкин брат. нет

4. Филипок очень хорошо умел читать. нет

5. Он сам научился читать. нет
6. Учитель похвалил Филипка. да

7. Учитель сказал мальчику, чтоб он пришёл в школу через год. нет

Ուրբաթ-համերգի ընթերցումներ

Անտակ պարկը  /անգիր պետք է իմանան բոլորը/

Հին շո՜ր, հին կոշի՜կ…

_Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,

Ի՞նչ կա-չկա քո պարկում:

_ Կա մի կոշիկ՝ անկրունկ,

Մի թև ունեմ՝ անկոստյում:

_ Հետո՞… _ Շան վզակապ,

Ունեմ աղեղ՝ անջութակ:

_ Հետո՞… _Անքիթ թեյնիկ ու սրճեփ,

Թավա ունեմ չուգունե,

Էս թավան հատակ չունի,

Նախարար էլ ունեմ պարկում,

Որ կռիվ է մեզ տանում,

Բայց հայտնվեց հատակում:

Այ քեզ շաբաթ /անգիր պետք է իմանան բոլորը/


Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Թե ինչպես կապիկները   ճամփորդեցին / 4․1-ից լավ կարդացող 3-4 սովորող պետք է ընտիր կարդա, մնացած բոլորը կարդալ իմանան լավ/


Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին  ճամփորդել, աշխարհ  ճանաչել:  Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին  ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

ԿՈՆՖԵՏԻ ԱՆՁՐԵՒ / 3․2-ից լավ կարդացող 3-4 սովորող պետք է ընտիր կարդա, մնացած բոլորը կարդալ իմանան լավ/

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։

Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

Անսխալ երկիր / 3․1-ից լավ կարդացող 3-4 սովորող պետք է ընտիր կարդա, մնացած բոլորը կարդալ իմանան լավ/

Մի մարդ էր ապրում աշխարհում,
Մի անհանգիստ մարդ:
Նա շրջել էր ողջ մոլորակը,
Փնտրել էր աշխարհով մեկ
Անսխալ մի երկիր::
Բայց հույսերը զուր էին,
Փնտրելն իզուր էր,
Սխալներն հիմա ամենուր են՝
Հյուսիս ու հարավ, արևելք, արևմուտք,
Գնա հիմա՝ ուր ուզում ես:
Սխալ է ու սխալ, ու թերություններ:
Ուրեմն իրո՞ք փնտրելը զուր է,
Նստե՞լ, սպասե՞լ , ինչի՞ն սպասել:
Մենք համամիտ չենք:
Խնդիրը ճիշտ պիտի դնել,
Նպատակը պիտի ճշտել,
Փնտրել ուրիշ ճանապարհներ: .
Տե՛ս, թե դու ինչ պիտի անես.
Հանգիստ թողնես մեծ մոլորակը,
Եվ քո փոքրիկ երկիրը շտկես,
Ապրես ու շտկես, ապրես ու շտկես
Սխալները մեկ առ մեկ:

Շղթա / 3․4-ից լավ կարդացող 3-4 սովորող պետք է ընտիր կարդա, մնացած բոլորը կարդալ իմանան լավ/


Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ: Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է:

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա՜տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: Դրանցից մի քանիսը գործածի՛ր նախադասությունների մեջ:
    զննել-ուշադիր ուսումնասիրել
    հեկել
  • Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:
    բյութական, բույրպայծառ, մյուս, այնտեղ, կային, այդ, պայծառ, բայց, ամայի, անհայտ, այնպիսի, այնպես, հնչյուն, դյութակ, մենակություն
  • Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:
    Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ։
  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հոմանիշներով: Միտքը ինչպե՞ս փոխվեց: Համեմատի՛ր:
    հոտով – բույրով
    աղքատ – չքավոր
    ամայի – անբնակ
    պատսպարել  – հովանավորել
    անձավ – քարանձավ
    ծածուկ – թաքուն
    զննել – ուսումնասիրել,հետազոտել
    կուզե – ցանկանալ
    խրատեց –  հասկացրեց
    տնակ – խրճիթ
    դյութական – հմայիչ, գեղեցիկ
  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հականիշներով: Ի՞նչ ստացվեց: Կարդա՛ և մեկնաբանի՛ր:
  • հոտով – անհոտ
  • աղքատ – հարուստ
  • ամայի – բնակելի
  • ծածուն -ակնհայտ
  • զննել -չուսումնասիրել, չհետազոտել
  • կուզե – չցանկանալ
  • խրատեց – չհամոզել
  • տնակ-դղյակ
  • դյութական-տգեղ
  • Առանձնացրո՛ւ պատմվածքի ,,բանալի ,, մտքերը, կարդա՛ և մեկնաբանի՛ր:

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ։

Այս բանալի միտքը ասում է, որ բարին միշտ չարին հաղթում է։