Հաշվետվություն

                                                           Մայրենի

Ես սիրում եմ մայրենի առարկան, որովհետև մենք paint-ծրագրով նկարում  ենք, հեքիաթներ ենք կարդում, ֆայլեր ենք լրացունում, պազլ հեքիաթներ ենք անում ։Մի անգամ մենք կանչեցինք հեքիաթներ գրող Անուշ Վարդանյանին և նա մեզ համար մի հեքիաթ կարդաց։

Ձմեռային արձակուրդներին ես կարդացի «Քեռի Ֆեոդոր» հեքիաթը։ Եվ այն ինձ շատ դուր եկավ։

                                             Մաթեմատիկա

Մեր մաթեմատիկայի դասը շատ  ուրախ է անցնում։ Հետաքրքիր և դժվար ֆլեշմոբեր ենք  անում, խնդիրներ ենք լուծում երեք հարցանի, լուցկու հատիկներով մաթեմատիկական խաղեր ենք խաղում և տրամաբանական խնդիրներ ենք լուծում։  Մաթեմատիկան իմ սիրելի առարկաներից մեկն է։

                                           Ես և շրջակա աշխարհը

Մենք <<Ես և շրջակա աշխարհը>>դասին  գնում ենք ագարակ, կենդանիներին ենք կերակրում,  ձի ենք վարում,ուսումնասիրում ենք ագարակի կենդանիներին։ Համտեսում ենք ագարակում աճող մրգերը նաև ջերմոցում աճող բանջարեղենները։

Իմանում ենք,թե ոնց են նշում Ամանորը տարբեր երկրներում և այլն։

                                                       Տեխնոլոգիա

Մենք տեխնոլոգիաի դասին <<Սովորող-սովորեցնող>>նախագիծ ենք անումգեղեցիկ լիքը բաներ ենք անում։ Մարտի ութին մայրիկներին գեղեցիկ բան պատրաստեցինք շատ գեղեցիկ բացիկ։ Մի անգամ եկավ Ալիսիկի մայրիկը եկավ մեր դասարան և սովորեցրեց նկարել դիմանկար։ Ես շատ եմ սիրում տեխնոլոգիա առարկան։

                                                        Մարմնակրթություն

Ես շատ եմ սիրում մարմնակրթություն առարկան։ Ամեն չորեքշաբթի ընդհանուր պարապմունք ենք անում և մարզվում։ Ամենաշատը սիրում եմ,երբ  լող և հեծանվավարություն ենք անում։Ես իմ ընտրությունը ընտրել եմ մարմնկրթություն։ Երբեմն Մայր դպրոցում մրցումներ ենք անում։

                                                     Երգ պար

Մեր դպրոցում անցնում ենք ազգային պարեր և երգեր, մենք շատ ենք սիրում պարել և երգել։ Մի անգամ մենք առաջին դասարանցիներին սովորեցրինք ազգային պարեր պարել։ Ես շատ եմ սիրում երգ և պար։

                                             Բլոգավարությունը

Ինձ դուր է գալիս բլոգավարությունը։ Ես կատարում եմ ուսուցիչների տված հանձնարարությունները և տեղադրում բլոգում։ Բլոգում կարելի է տեղադրել նկարներ, տեսանյութեր, պատումներ։ Ես իմ բլոգում ունեմ 100 նյութ ես մեծ սիրով եմ վարում իմ բլոգը և պետք է ավելի գեղեցկացնեմ այն։

                                                            English Raport

My name is Elina.

I am eight years old.

I can read and write in English.

I can translate from English into Armenian and vice versa.

I can make words and sentences plural.

I know professions, names of clothes, colours.

I can tell about me, my family and my friends.

Քեռի Ֆեոդորի ինձ դուր եկած հատվածը

Դե լավ, մի՛ բարկացեք։ Ավելի լավ է, եկեք թեյ խմենք։ Կարկանդակ եմ թխել։

Պեչկինն անմիջապես համաձայնում է․

— Կարկանդակ շատ եմ սիրում։ Եվ ընդհանրապես ձեր տունն էլ եմ շատ սիրում։

Նրան սեղանի մոտ են տանում։ Բայց Պեչկինը խորամանկն է։ Ծանրոցից չի բաժանվում։ Նույնիսկ աթոռի փոխարեն ծանրոցի վրա է նստում։

Այդ ժամանակ Քեռի Ֆեոդորը կոնֆետը դնում է սեղանի մյուս ծայրին։ Որպեսզի Պեչկինը կոնֆետի պատճառով ստիպված վեր կենա արկղի վրայից։ Բայց Պեչկինին չես խաբի։ Նա ծանրոցի վրայից վեր չի կենում, այլ խնդրում է․

— Ա՛յ, այն կոնֆետներն ինձ տվեք։ Դրանք շատ լավն են։

Դրան տեսեք, կոնֆետ է ուզում ուտել։ Բայց այդ պահին ճայակը փրկում է դրությունը։ Պեչկինը երկու կոնֆետ է դնում ծոցագրպանը, որպեսզի տուն տանի։ Իսկ ճայակը նստում է նրա ուսին և թռցնում կոնֆետները։ Փոստատարը բղավում է․

— Վերադարձրու, դրանք իմ կոնֆետներն են։

Ու ճայակի ետևից է ընկնում։ Ճայակը թռչում է խոհանոց։ Պեչկինը՝ նրա ետևից։ Այդ պահին էլ Մատրոսկինը փոխում է ծանրոցը։ Կոնֆետները ձեռքին՝ Պեչկինը ետ է վազում ու նորից նստում ծանրոցի վրա։ Բայց սա արդեն ուրիշ ծանրոց է։