Ճամփորդոություն դեպի Թումանյանի թանգարան

Մենք այսօր այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Մտնելուց առաջ մենք բարձրացանք հիսունչորս աստիճան։ Մենք, երբ մտանք թանգարան, մեզ էքսկուրսավարը պատմեց Թումանյան պապիկի մասին։ Մենք առաջին սենյակում տեսանք լիքը գրքեր, մտանք նրա գրադարանը, և մեզ էքսկուրսավարը ասաց, որ Թումանյան պապիկը կարդացել է հազարից ավելի գիրք, բայց Թումանյանը չէր սիրում իր գրքերը տալ ուրիշներին , որովհետև գրքերը չէին վերադարձնում, ու Թումանյանի գրադարանից պակացել է երկու հազար գիրք։ Հետո մենք գնացինք մի սենըակ որտեղ մեզ ցույց տվեցին շատ պատկերավոր կերպով Հովհաննես Թումանյանի ծննդավայրը ։ Հետո մե ցույց տվեցին նրա Թիֆլիսի տունը և պատմեցին թե ինչպես է նա այնտեղ անցկացրել իր կյանքի վերջին տարիները ,մենք տեսանք որ նա իր տան պատին կախել էր իր երեխաների նկարները ։ Նա ուներ տաս երեխա՝ վեց աղջիկ և չորս տղա։ Պատի աջ կողմում կախված էր տղաների նկարները , իսկ ձախ կողմում՝ աղջիկների։ Հետո մենք գնացինք Թումանյանի մեծ աղջկա սենյակը և տեսանք նրա բոլոր իրերը։ Այնուհետև գնացինք Թումանյանի սենյակ և տեսանք իր գլխարկները։ Եվ վերջում մեզ շատ պատկերավոր ցույց տվեցին էկրանի վրա թե ինչպես է Թումանյանը վերնատանը ամսագիր կարդում։ Ես շատ տպավորված եմ և այս էքսկուրսիայից հետո էլ ավելի եմ սիրում Թումանյանին։