1.Լրացրո՛ւ. 

Նախորդը Թիվը Հաջորդը 
18.199 18.200 18.201 
437.711 437.712 437.713 
84.489 84.490 84.491 
337.517 337.518 337.519 
65.905 65.906 65.907 
 642.285 642.286 

2.Հաշվի՛ր. 

354×7=2478 

(18+23+45)x3=258 

(47-21-12)x5=70 

6x(24+16+19)=354 

273×2=546 

(321-110)x4=844 

8x(99-63-17)=152 

2x(84-63-21)=0 

3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը: 

40: 5 + 64: 8 + 72: 8 + 16 : 8 + 8: 8 =28  

15: 5 + 50: 5 + 5: 5 + 30: 5 + 25 : 5 =45 

459 + 27: 9 + 18: 9 + 63 : 9 + 9: 9 =18 

4. Լուծի՛ր խնդիրները: 

Ա) Մտապահված թվի կրկնապատիկին գումարեցին  4 և ստացվեց քսան: Ո՞ր թիվն էին մտապահել: 

Պատ.՝ 8                          

Բ) Մտապահված թվի եռապատիկին գումարեցին  15  և ստացվեց  30: Ո՞ր թիվն էին մտապահել: 

Պատ.՝ 5  

5.Ժամը քանի՞սն է: 

ժամացույց Օրվա մաս ժամը 
1-ին ժամացույց գիշեր 2:40 
2-րդ ժամացույց երեկո 19:30 
3-րդ ժամացույց առավոտ 5:50 

Հաշվի՛ր: 

     
     
           
           
          
          
           
     
     
         
         
          
          
           
     
      
         
         
          
           
            
     
         
           
           
            
             
             

Վարպետության պարապունք Վովա Արզումանյանի հետ

Մայիսի 24-ին, ժամը 12:00 մեր դպրոցի վերնատանը հանդիպեցինք Հայաստանի գրողների միության և Արցախի գրողների միության անդամ , լրագրող, գրող Վովա Արզումանյանը: Նա քսաներկու տարեկան է և նա լրագրող է։ ՄԵնք նրան տարբեր հարցեր էինք տալիս և հետո մեզ միացան տասերորդ դասարանցիները։ Երբ մենք վերջացրինք հարցեր տալը, մեր տասներորդ դասարանցիներից Միլենան էլ պատմեց, թե ինչպես է սիրել լրագրությունը և ինչպես է ընդունվել աշխատանքի Երկիր Մեդիայում։


Շատ հետաքրքիր հանդիպում էր ։

Արտասավոր եղջերուն

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե


(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)
Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:
Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:
Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:
Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:
Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:
Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը: Հրաշք -զարմանալի Ճանապարհ – ուղի Իսկույն -անմիջապես Ամուր – պինդ Բուսնել – ծլել Խոշոր -մեծ
    1. Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:
      Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
    2. Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:
      1) Հայտնի է եղջերուների մոտ 40 տեսակ։ Նրանք տարածված են Եվրոպայում․ Աֆրիկայում, Ամերիկայում։
      2) Հայաստանում ազնիվ եղջերուն հանդիպում է <<Խոսրովի անտառ>> արգելոցում։
      3) Եղջերուի մարմնի երկարությունը մոտ 200 սմ, իսկ զանգվածը 100-300 կգ։
      4) ՈՒնեն երկար ոտքեր, կարճ պոչ, երկար ականջներ։
      5) Եղջերուների եղջյուրները ամեն տարի փոխարինվում են նորերով։
      6) Նրանք սնվում են խոտերով, ճյուղերով, տերևներով, այսինքն նրանք բուսակեր են, այլ ոչ թե գիշատիչ։
      7) ՈՒնենում են 1- ից 2 ձագ։
    3. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
      Հրացանը, թափահարեց, եղջերուն, թնդաց, բայց, միայն, գլուխը:
      Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
      Նշան, անկենդան, բռնեցի, գետնին, արձակեցի, և, եղջերուն, ընկավ:
      Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
    4. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:
      Ես կարծում եմ որսորդությունը լավ բան չէ, որովհետև կենդանիներին սպանել չի կարելի։
    5. Շարունակի՛ր հորինել:
      Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել…

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել: Վախս հաղթահարելուց հետո ես շրջում էի անտառով և հիանում բնության զարմանալի գեղեցկությամբ, լսում թռչունների գեղեցիկ երգը, վայելում ծաղիկների անուշ բույրը և ուտում անտառային համեղ հատապտուղներ։ Նոր էի հարմարվել վայրի բնությանը, երբ լսվեց մի սարսափելի ձայն, որն ինձ կտեց այդ գեղեցկությունից․ դա իմ զարթուցիչի ձայնն էր։

Մայիսյան 17-րդ հավաք. «Ճանաչենք մեր ժամանակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Մայիսյան 17-րդ հավաք. «Ճանաչենք մեր ժամանակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Մայիսյան 17-րդ հավաք
Օրը` մայիսի 24
Ժամը` 12

Վայրը` Արևմտյան դպրոցի Վերնատուն

Մասնակիցներ` 3.2 դասարանի սովորողներ, լրագրությամբ, կինո-թատրոնով և արևմտահայերենով հետաքրքրվողներ

Մեդիալրագրության, լրագրության հմտությունների զարգացում, դերասանական վարպետություն, գրքի հրատարակման ընթացքի մասին տեղեկություններ…Մեր հյուրն է արևմտահայերենի մասնագետ,  լրագրող, «Գրական Արցախ»  պարբերականի խմբագիր, «Ղիշա» հրատարակչության հիմնադիր տնօրեն,  Հայաստանի գրողների միության  և Արցախի գրողների միության անդամ  , գրող Վովա Արզումանյանը:

Մասնագիտությամբ արեւմտահայերենի մասնագետ Վովա Արզումանյանը 2019 թվականից աշխատում է որպես լրագրող: Նա նաև «Առավոտ» օրաթերթի և համանուն կայքի կրթամշակութային բաժնի լրագրողն է։ Լրագրության ասպարեզում մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների։ Վովան նաև «Վարդանանք թերթի», «Գրական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիրն է և «Ղիշա » հրատարակչության հիմնադիր տնօրենը: Վովա Արզումանյանն այս պահին «Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ»-ի ուսանող է:

Վովա Արզումանյանը վեց գրքի հեղինակ է։

Հանդիպմանն ընդառաջ կզրուցենք թատրոնի և լրագրության մասին: Կառանձնացնենք մեզ հետաքրքրող հարցերը: Հետաքրքիր հարց ու պատասխաններով հանդիպում կլինի, ինչպես նաև մեր հյուրի հետ հարցազրույց կվարենք մեր դասարանական «Ակունք» ռադիոյի եթերում:

Սովորողները կներկայացնեն, թե ինչպես են ռադիոհաղորդումներ պատրաստում դասարանում և ինչպես են լուսաբանում իրենց օրը բլոգներում: Մեր հյորը վարպետության դասի արդյունքում կխոսի լրագրողական հմտությունների , դերասանական վարպետության մասին:

Մաթեմատիկա

Հաշվի՛ր։

Լուծի՛ր խնդիրները։
Ա․ Հողամասից առաջին Dօրը հավաքեցին 90 կգ գազար, իսկ երկորդ օրը՝ 3 անգամ ավելի։ Հավաքած գազարից 130 կգ ուղարկեցին խանութ, իսկ մնացածը՝ մանկապարտեզ։ Ինչքա՞ն գազար ուղարկեցին մանկապարտեզ։
Լուծում
90×3=270
270+90=360
360-130=230
Պատ.՝ 230


Բ․ Հաշվի՛ր այն երեք թվերի գումարը, որոնցից առաջինը 450 է, երկորդը 10 անգամ փոքր է առաջինից, իսկ երրորդը 5 անգամ մեծ է երկորդից։
Լուծում
450:10=45
45×5=225
450+45+225=717
Պատ.՝ 717

Ձիավարություն ագարակում

Մենք այսօր գնացել ենք ագարակ ընկեր Քրիստինեի ծնունդը նշելու։ Մենք պարեցինք, կեքս կերանք, հյութ խմեցին և ձի վարեցինք։ Ես մենակ էի ձին վարում։ Ինձ միայնակ ձի վարելը շատ դուր եկավ։ Այդ օրը մենք շավ ժամանակ անցկացրեցինք ագարակում։