Մայիսյան 17-րդ հավաք. «Ճանաչենք մեր ժամանակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Մայիսյան 17-րդ հավաք. «Ճանաչենք մեր ժամանակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Մայիսյան 17-րդ հավաք
Օրը` մայիսի 24
Ժամը` 12

Վայրը` Արևմտյան դպրոցի Վերնատուն

Մասնակիցներ` 3.2 դասարանի սովորողներ, լրագրությամբ, կինո-թատրոնով և արևմտահայերենով հետաքրքրվողներ

Մեդիալրագրության, լրագրության հմտությունների զարգացում, դերասանական վարպետություն, գրքի հրատարակման ընթացքի մասին տեղեկություններ…Մեր հյուրն է արևմտահայերենի մասնագետ,  լրագրող, «Գրական Արցախ»  պարբերականի խմբագիր, «Ղիշա» հրատարակչության հիմնադիր տնօրեն,  Հայաստանի գրողների միության  և Արցախի գրողների միության անդամ  , գրող Վովա Արզումանյանը:

Մասնագիտությամբ արեւմտահայերենի մասնագետ Վովա Արզումանյանը 2019 թվականից աշխատում է որպես լրագրող: Նա նաև «Առավոտ» օրաթերթի և համանուն կայքի կրթամշակութային բաժնի լրագրողն է։ Լրագրության ասպարեզում մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների։ Վովան նաև «Վարդանանք թերթի», «Գրական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիրն է և «Ղիշա » հրատարակչության հիմնադիր տնօրենը: Վովա Արզումանյանն այս պահին «Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ»-ի ուսանող է:

Վովա Արզումանյանը վեց գրքի հեղինակ է։

Հանդիպմանն ընդառաջ կզրուցենք թատրոնի և լրագրության մասին: Կառանձնացնենք մեզ հետաքրքրող հարցերը: Հետաքրքիր հարց ու պատասխաններով հանդիպում կլինի, ինչպես նաև մեր հյուրի հետ հարցազրույց կվարենք մեր դասարանական «Ակունք» ռադիոյի եթերում:

Սովորողները կներկայացնեն, թե ինչպես են ռադիոհաղորդումներ պատրաստում դասարանում և ինչպես են լուսաբանում իրենց օրը բլոգներում: Մեր հյորը վարպետության դասի արդյունքում կխոսի լրագրողական հմտությունների , դերասանական վարպետության մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *