Дети Деда Мороза /27 февраля — 3 марта/

У Деда Мороза было три сына и одна дочка. Звали их Ветер, Лёд, Иней и Снежинка.
Позвал Дед Мороз своих детей и говорит:
— Скоро зима. Кто из вас лучше людям поможет?
Дети пошли к людям. Вот вернулись они к Деду Морозу и рассказывают.

Начал рассказ Ветер:
— Я гнал холода. Пусть люди знают, что идёт зима. Пусть топят печки.
Лёд сказал:
— Я на реках мосты построил.
Иней говорит:
— Я лес украсил. Он теперь белый. Как красиво!
Снежинка сказала:
— Мне стало землю жалко. Я покрыла её белым
снегом.
— Хорошо, дети, — сказал Мороз. — Вы все помогли людям. А ты, Снежинка, помогла больше всех.

Вопросы

Найди и прочитай о том, какую работу сделали Деда Мороза.
Почему отец похвалил Снежинку?

Потому что она погрела землю

Отгадай загадку. На какие вопросы отвечают выделенные в предложении слова?
Не удержались в небе
Серебряные нити
И, выскочив на волю,
Пришили тучку к полю.

снежинка

Прочитай текст. Выпиши выделенные слова и поставь к ним вопросы.
Я люблю ходить в гости к соседу Алёше. Алёша любит различные поделки. Вот на полочке стоит светильник, около светильника — фигурки лесовичка, совёнка. Все эти чудные вещи он сделал из дерева, шишек, сухих листьев. Ещё Алёша выточил ложки и подарил их всем своим друзьям.

К кому? – к соседу
Где? – на полочке
Где? – около светильника
Что сделал? – подарил 
Кому? –друзьям

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը և առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած քառատողը։
Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Շարունակի՛ր

Զընգզընգալեն-զնգզնգալով

Ճըղճըղալեն-ճղճղալով

Գըլգըլալեն-գլգլալով

Զըլզըլալեն-զլզլալով

Կըռկըռալեն-կռկռալով

Կըղկըղալեն- կղկղալով

Շորորալեն-շարոլալով

Սըլսըլալեն-սլսլալով

Գրի՛ր, թե բանաստեղծության մեջ ի՞նչ էին անում՝

զանգերը-զրնգում էին

առուն-խոխոջում է

քամին-բարակ շընկշընկում է

կաքավը- քարին տաղ է կարդում

հարսն ու աղջիկը- հանդերն ելան

Ուշադի՛ր կարդա՛ բանաստեղծությունը և պատասխանի՛ր հարցերին։

Ինչպե՞ս բացվեց լույսը։
Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Ինչպե՞ս եկավ կռունկը։
երամ կապած

Ինչպե՞ս է երգում կաքավը
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Ինչպիսի՞ն էր ծաղիկների բուրմունքը։
անմահական

Նկարի՛ր բանաստեղծության նախընտրածդ հատվածը։

Ի՞նչ տրամադրություն հաղորդեց այս բանաստեղծությունը։ Միտքդ շարադրի՛ր մեկ-երկու նախադասությամբ։
Այս բանաստեղծությունը կարդալիս ես ասես լինեի մի հեռավոր անտառում։ Այնտեղ միշտ մագուր օդ է և հաճելի միջավայր։ Թռչունները միշտ դայլայլում են և դա շատ հաճելի ձայն է ականջի համար։

Փետրվար ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես «Մոգականը մաթեմատիկայում: Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    1-ին և 2-րդ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Մենակ

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-եզր, ծայր

խրճիթ-տնակ

հոյակապ-հրաշալի

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-վրա

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Տղան անհանգիստ էր նա ուզում էր իմանալ աշխարհը և ամենից լավ տունը գտնել իր և մայրիկի համար, բայց հետո նա հասկացավ, որ ամենից լավ
ին գորշ խըրճիթում,
իր հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Առանձնացրո՛ւ բանաստեղծության գաղափարը արտահայտող տողերը։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Բնութագրի՛ր մորը։
Մայրը շատ բարի կին էր և ամեն հարցում աջակցում էր որդուն։ Նա շատ բարյացակամ անձնավորություն էր և շատ էր սիրում իր զավակին

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Այս բանաստեղծությունը մի անհանգիստ տղայի մասին էր , ով ցանկանում էր հեռանալ իր հին և ձանձրալի խրճիթից, որպեսզի ավելի լավ տուն գտնի իր և իր մոր համար, սակայն երկար փնտրելուց և շրջելուց հետո վերադարձավ տուն և մորը ասաց , որ ամեն տեղ ինչ-որ բան պակաս է և միայն իրենց փոքրիկ խրճիթն է ամենալավը։

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

օճորքառաստաղ
զվարթուրախ
երդիկ-դարման

ամբարմառան
մարագխոտանոց

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։
իրիկուն-առավոտ
բացվել-փակվել
զվարթ-տխուր
դատարկ-լի
հայտնվել-կորել

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։
Մայր ծիծեռնակը շատ էր սիրում իր ձագերին։ Նա շատ էր անհանգստանում նրանց համար և պատրաստ էր ամեն ինչի իր ձագերի համար։

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։
«Մոր սիրտը»

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին։

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Կան ծիծեռնակներ որոնց ապրելակերպը նման է մյուս ծիծեռնակներին։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռճելով մարիկ կանխագուշակում են եղանակը։

Օրինակ՝ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։

Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։ Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

Ծիծեռնակները համեմատաբար մյուս թռչունների նրանք ավելի հաճախ են իջնում գետնին։

-7-638

Семейные праздники /20 — 24 февраля/

В каждой семье есть свои любимые семейные праздники. Есть такие и в нашей семье. Я больше
всего люблю день рождения мамы. В этот день всегда приходит много гостей. Мама всех приглашает за стол. Я очень люблю булочки, пироги, торт.

Мой папа очень любит Новый год. Он всегда говорит: «Новый год — мой самый любимый праздник». А моей маленькой сестрёнке нравятся любые праздники: она любит, чтобы было шумно, играла музыка и все веселились.

  1. Расскажи, какие семейные праздники любят члены твоей семьи.
    Что любят твои мама и папа?

    Мои родители любят «Новый год»

2. Прочитай фразы, отвечающие на вопросы кого? что?
Дополни их своими примерами.

Я люблю кого? что?
Отца (он), шоколад (он), сестру (она), рыбу (она), мороженое (оно).
Я видел кого? что?
Брата (он) машину (она), маму (она) дом (он), море (оно).

Я люблю свою семью, моего отца (он), мою маму (она), моих сестёр (они).
Я видела дом (он), дерево (оно), растение (оно).

3. Придумай варианты вопросов.
Образец:
— Кого ты ждёшь?
— Я жду учителя.
— Ты видел моего брата?
— Нет, я не видел его.
— Ты любишь свою подругу?
— Да, я очень люблю её.
— Кого ты ждёшь?
— Я жду Олю и Наташу.

  1. Дополни диалог. Запиши его.
    — Здравствуй, Марат!
    — Здравствуй, Артём !
    — Поздравляю тебя с днём рождения!
    — Спасибо большо!
    — Желаю тебе хорошо учиться, не болеть и счастье .
    — Спасибо. Приходи, пожалуйста, ко мне вечером.
    Моя мама приготовила вкусный торт!
    — Обязательно приду!