Տեառնընդառաջ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ 
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

13-17 փետրվարին «Թումանյանական օրեր» նածագիծ

Հեքիաթը որպես գրական ժանր

Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերը, փերիները, հսկաները, գնոմները, գոբլինները, ջրահարսերը, տրոլները, միաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթների մեջ ծողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները: Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում: Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել: Պատահում են նաև չափածո հեքիաթներ: Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»: Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»: Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»: Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է: Նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելնելները, էպոսը, առածները: Դա եղել է շատ հին ժամանակներում:

Անբան Հուռին

Օր առաջին

Այսօր մենք սկսել ենք <<Թումանյանական օրեր>> նախագիծը։ Նախագծի համար պետք է ընտրենք Հ․ Թումանյանի հեքիաթներից մեկը և դրա շուրջ կատարենք նախագծային աշխատանք։ Մենք դասարանով բաժանվեցինք չորս հոգանոց խմբերի և յուրաքանչյուր խումբ պետք է ընտրեր մեկ հեքիաթ։ Իմ խմբի անդամներն էին՝ ես՝ Էլինան, Արևը, Ալիսը և Ալեքսը։ Մենք ընտրեցինք <<Անբան Հուռին>>։ Հեքիաթը պետք է ընթերցեինք դերերով։ Ես կարդում էի հեղինակի խոսքերը:

Իմ ՝ Թումանյանական բառարանը

կնիկ-կին
մաստակ-ծամոն
կտերը-տանիք
մտիկ անել-նայել
պսակվում-ամուսնանում
առուտուր-առեվտուր
քոռանամ-կուրանամ
խալիչա-գորգ
ասիլ-ասում
կուչ եկավ-կծկվեց
պստիկանում-փոքրանում

Խաղ-առաջադրանք

Կազմել Հ․ Թումանյանի հեքիաթների ցանկը՝ ըստ այբբենական կարգի։

Ա

Բ

Ե

Խ

Ծ

Կ

Ձ

Ճ

Ո

Չ

Պ

Ս

Տ

Ք



Օր երրորդ

Ես ընթերցում եմ

https://youtu.be/GKG1e1PWjqw

Տեառնընդառաջ

-1-638

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  • Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ:

  • Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    «Տեառնընդառաջ» տոնին մասնակցել եմ դպրոցում։ Դպրոցի բակում կրակ ենք վառել և շրջան ենք կազմել խարույկի շուրջը ու երգել ենք «Տրնդեզ դարմանը քեզ» երգը։ Ընկեր Սեդան աղանձ է շաղ տվել մեր վրա։ Մենք զույքերով թռանք կրակի վրայից, հյուրասիրություն եղավ և մենք համտեսեցինք տրնդեզյան համեղ քաղցրավենիքներ։
  • Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    «Տրնդեզի տոնակատարությունն ուղեկցվել է որոշակի ուտեստների մատուցմամբ։Բոլոր կերակրատեսակները կապված են հացազգիների և հացազգիներով պատրասվող կերակրատեսակների հետ։ Ուտեստներից են խաշիլի տարբեր տեսակները։ Ընդունված է եղել պատրաստել նաև փոխինդե գնդիկներ, որը կոչվում է կլոնդրակ։ Մատուցվել են նաև հալվայի տարբեր տեսակներ՝ մեղրով, շաքարով կամ դոշաբով, աղանձներ, «փուռնիկների»՝ հացի տարատեսակների տեսականի, որի մեջ լցոնված են եղել չրեր՝ հավելված խոտաբույսերով, ընդեղենով և այլն։

Братец-топор

Отправился однажды мастеровой в далекие края на заработки. Попал он в село. Смотрит — а люди в этом селе дрова руками разламывают.
— Слушайте, — сказал он, — что же вы руками дрова ломаете, неужто у вас топора нет?
— Топор — это что такое? — спросили крестьяне.
Достал мастеровой свой топор из-за пояса, топором этим дров наколол, в сторонку сложил. Увидели такое крестьяне — побежали по селу, стали кричать друг другу:


— Эй, подите-поглядите, что там братец-топор выделывает!
Сбежались крестьяне со всего села, окружили мастерового, упросили-уговорили, добра всякого надавали и топор забрали.
Взяли себе топор, чтобы по очереди колоть дрова.
В первый день топор староста взял. Только он топором размахнулся — ногу себе поранил. Увидел такое — побежал по селу:
— Идите! Глядите! Братец-топор с ума сошел — дерется!
Крестьяне сбежались, схватили по палке, давай по топору дубасить. Лупили они топор, лупцевали — видят, ничего топору не делается. Сложили дубинки — подпалили топор.
Пламя поднялось, на все четыре стороны раздалось. Когда огонь улегся, крестьяне пришли, разгребли золу — смотрят, топорище сгорело, а топор раскраснелся, весь пунцовый стал.
Заорали тогда все:
— Эй, смотрите, братец-топор рассердился, глядите, красный какой, — еще беду накличет, — что ж делать?!
Подумали-поразмыслили — решили топор в тюрьму засадить. И закинули топор в сенник. Сенник был полон сена. Сено тут же загорелось — пламя в небо поднялось.
Крестьяне всполошились, бросились за хозяином топора:
— Иди, — кричат, — скорей иди, образумь свой топор!

Вопросы:

  1. Куда отправился мастеровой?
    в далекие края на заработки
  2. Что он увидел в селе?
    Он увидел что люди дрова руками разламывают.
  3. Что сделал мастеровой?
    Достал мастеровой свой топор из-за пояса, топором этим дров наколол, в сторонку сложил.
  4. Как повели себя крестьяне?
    — Эй, подите-поглядите, что там братец-топор выделывает!
  5. Почему они подумали, что топор сошел с ума?
    Потому что топор покраснел.
  6. Что они сделали с топором?
    Лупили они топор, лупцевали
  7. Правильно ли поступили крестьяне?
    Нет, потому что они никогда не видели топор и не знали как правильно использовать топор.

Выпишите из текста слова, которые отвечают на вопросы кто? что?
кто-мастеровой, староста, крестьяне, люди, братец

что-село, топор, сено сенник

Составьте с этими словам словосочетания. Например: топор (какой?) железный.
Что?
сено-желтоватое сено
сенник-крепкий сенник
село-маленькое село
топор-железный топор

Кто?
мастеровой-грамотный мастеровой
староста-добрая староста
крестьяне-бедные крестьяне
люди-хорошие люди
братец-сильный братец

Խելոքն ու հիմարը

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

— Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Առաջադրանքներ

1.Բացատրի՛ր ընդգծված բառերը։

բանեցնել-աշխատացնել
ջոկ-առանձին
մոզի-այծ
թոկ-պարան
խարխուլ-կիսաքանդ
աչքածակ-ագահ
գանգատ-բողոք

2.Դո՛ւրս գրիր բարբառային բառերը և մեկնաբանի՛ր։

մինը-մեկը
ա մոզի-այ այծ
մանեթ-դրամ
էգուց-վաղը
ասիլ-ասա
քու-քո
վեր կալա-վերցրեցի

3.Դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։

Ապրանքը ջուրը տանել –Նախիրը տանել արածացնելու
Փետով հասցնել –Թայտով հարվածել
Աչքերը չորս անել –Լայն բացել

4.Հեքիաթից դո՛ւրս գրիր հարցական նախադասությունները։
— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

5.Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր եղբայրներին։
Հիմար եղբայրը, չնայած այն բանին, որ անխելք էր և չափազանց միամիտ, սակայն նա շատ ազնիվ էր և դյուրահավատ։ Իսկ մյուս եղբայրը խելացի էր, շահամոլ և ագահ։

6.Հեքիաթից դո՛ւրս գրիր խելոք եղբորը բնութագրող հատվածները։
Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

7.Խորհո՛ւրդ տուր հիմար եղբորը։
Հիմար եղբորը խորհուրդ կտամ, որ շատ գիրք կարդա, կրթվի և ճարպիկ լիինի։

Ջուրը պետք է մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր:

Ջրի պահպանության նպատակով Հայաստանում ընդունված է հատուկ օրենք, որով արգելվում է գետերի, լճերի մեջ բաց թողնել  աղտոտված ջուրն ու թափոնները:

https://youtube.com/watch?v=OmkZF_RMMWo%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dru%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Առաջադրանք`

Ֆիլմից դուրս գրիր քո կարծիքով ամռնահետաքրքիր երեք փաստերը։
1․ Ադրբեջանում կա այրվող գետ, դա այն պատճառով է, որ գետը պարունակում է մեծ քանակի մեթան։

2․ Տաք ջուրը ավելի շուտ է սառչում, քան սառը։

3․ Աշխարհի ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում։

Գառնու տաճար

place

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Գեղարդի վանք

Գեղարդ վանական համալիր - Armenian Geographic

Կոտայքի մարզում, Երևանից ընդհամենը 40 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարյան Հայաստանի ձեռակերտ հուշարձաններից մեկը՝ Գեղարդի վանքը, որն իր տեսակի մեջ յուրովի է ու չկրկնվող։ Գեղարդի վանական համալիրը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, կից գավթից, ժայռափոր երկու եկեղեցիներից, ժամատուն-դամբարանից, ժայռափոր խցերից։ Համալիրը 2000 թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

Ինչու՞ Գեղարդ

Վանքն այդպես է անվանվել, քանի որ այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ և կոչվում է «Գեղարդասար»։ Նա է առաջացնում այն կիրճը, որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց «Գեղարդաձոր»: Այն անվանվել է նաև Այրիվանք (այր-քարայր), քանի որ այստեղ շատ են քարայրները, որոնք ծառայել են որպես մենակյացների խցեր։

Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիա - Վիքիպեդիա ...
Քարերի սիմֆոնիա - Ազատի կիրճ - Armenian Geographic

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։

Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։