Փոխեցին գլուխները


Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
    Իմ կարծիքով նա լավ մասնագետ չէր։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    Ոռնում է, հաչում են, գրում է, մլավում է,  բառաչում է:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում․․․

Եթե մուկը մլավեր ․․․

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց․․․

Եթե արև փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։

  • Ով ինչ է անում․ գրի՛ր։

Առյուծը- մռնչում է

Ոչխարը- բառաչում է

Խոզը- խռխռում է

Հավը- կռկռում է

Այծը- մկկում է

Կատուն- մլավում է

  • Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի’ր. շերեփ, հեռախոս, զանգ, պղպեղ, արջ, նարինջ….

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

Մենուայի ջրանցք

Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավ-արևելյան կողմում։ Ջրանցքի հեռավորությունը Վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ։

Ժամանակին ջրանցքի ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց։ Մենուայի ջրանցքից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ։

Ջրանցնքն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գավառում։ Ջրանցքը բարդ կառուցվածք ունի։ Այն անցկացրած է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով։ Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպահման համար ամրոցներ են կառուցվել։

Ըստ հնագետ դոկտոր Վալդեմար Պելքի, որը հնագիտական ուսումնասիտություններ է անցկացրել ջրանցքի տարածքում՝ հոկտեմբեր ամսին ջրանցքը ապահովում է 1500 լ ջուր վայրկյանում։ Այդ ջուրը պարունակում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ։ Ըստ Պելքի՝ մինչև ջրանցքի կառուցումը ջուրը ժայռերի ճեղքերից հոսել է ցած և թափվել Խոշաբ գետը, որը ակունքից գտնվել է 5 կմ հեռավորության վրա։ Ջրանցքի կառուցումով ջուրը ուղղվեց Վերին Մեշինկերտ, ուր կառուցվել է նաև մեծ ավազան։ Վերին Մեշինկերտից հաստաբուն ծառերի կոճղերից պատրաստված խողովակով ջուրն անցկացվել է գետի մյուս ափը և ուղղվել դեպի արևմուտք՝ ոռոգելով Իշխանիգոմ, ապա Սյոլպլասան, Կեմ, Քարավանց, Անող և Մաշքելտեք գյուղերը։ Իսկ Իշխանիգոմից հույսիս՝ դեպի լեռան ստորոտը դառնալով՝ ջրանցքը ձգվում է դեպի արևելք՝ ոռոգելով Խադամ, Քյոշկ, Ս. Վարդան, Խարաբքյո գյուղերը և հասնում մինչև Արտամեդ։ Ընդհանուր առմամբ, ջրանցքը ժամանակին ոռոգել է 42 գյուղ, որոնցից 1890-ականների դրությամբ միայն 20-ն էր մնացել։ Ջրանցքի տեղում, ըստ ավանդության, ժամանակին մեծ քաղաք է եղել։ Դրա մասին կա նաև հիշատակություն Խորենացու «Հայոց պատմությունում»։

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)


Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին։

10726515_10205153843749949_747844468_n

սեպագիր արձանագրության օրինակ

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

220px-Illustration_Convallaria_majalis0

Ուշադիր դիտեք տեսաֆիլմը, որտեղ ներկայացնում եմ ծաղկի կառուցվածքը, որից հետո կարդա ստորև գրված նյութը։
Տեսանյութ

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: 
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման: