Ամանորը Հնդկաստանում

Ամանորն ամենահետաքրքիր  տոներից է , քանի որ յուրաքանչյուր երկիր նշում է յուրովի: Հնդկաստանում Ամանորը նշում են ամռանը (Լորի տոն) և աշնանը (Դիվալի տոն): Ամռանը երեխաները նախապես հավաքում են չոր փայտի ճյուղեր, հին իրեր և Ամանորի գիշերը խարույկներ են վառում ու դրանց շուրջ ողջ գիշեր պարում ու երգում են: Աշնանը հնդիկները տների տանիքներին և պատուհաններին հազարավոր մոմեր են տեղադրում,  և Ամանորի գիշերը վառում են դրանք, իսկ տները զարդարում  ծաղիկներով, տերևներով: Մարդիկ իրենց զարդարում են վարդագույն ,կարմիր , սպիտակ ծաղիկներով :

Հնդիկները նվերներ ընծայելու իրենց կանոններն   ունեն: Օրինակ՝ երեխաների համար նվերները, քաղցրավենիքները  դրվում են հատուկ սկուտեղի վրա: Առավոտյան փակում են երեխայի աչքերը և մոտեցնում նրան :

Ասում են նաև, որ Հնդկաստանում Ամանորը նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Ամանորը նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգում` հուլիսին կամ օգոստոսին:

Որոշ նահանգներում Ամանորն ամենապայծառ և ուրախ տոներից  մեկն է համարվում: Այդ նահանգներում Ամանորը նշում են դիմակահանդեսի տեսքով:Բնակիչները հագնում են բանանի չորացած  տերևներից պատրաստված զգեստներ և կրում  դիմակներ: Կատարում են ազգային տարբեր երգեր, բեմադրություններ են ցուցադրում և պտտվում   տնե  տուն ՝ հավաքելով գումար: Եվ քանի որ նրաք   պաշտում են  կովերին, այդ տոնին կանայք հատուկ կերակուր են պատրաստում և կերակրում նրանց , որպեսզի հաջողություն բերի: Այսպիսով , Հնդկաստանը համարվում է ամենաամանորյա երկիրը:

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն մայրենիից

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանչյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։
Ահա հղումը իմ մայրենի բաժնի

Սեպտեմբեր-8 հրապարակում
Հոկտեմբեր-7 հրապարակում
Նոյեմբեր-21հրապարակում
Դեկտեմբեր-7 հրապարակում

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքների ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, յուրաքանչյուրից առանձնացրեք այն, ինչ ամենից լավ եք հասկացել։
Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մենք ուսումնասիրել ենք հետևյալ լեզվական առաջադրանքները՝ տառ և հնչյուն, պարզ և բարդ բառեր, ածանցավոր բառեր, ուղղագրական բառեր, նախադասության գլխավոր անդամները՝ գոյական և բայ, հատկանիշ ցույց տվող անդամ՝ ածական, հոմանիշ և հականիշ բառեր, եզակի և հոգնակի թիվ ու վանկեր։

3․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք ըստ ամսաթվերի, չմոռանաք գրել հեղինակի և գրքի անվանումը։
Այս ամիսների ընթացքում ես կարդացել եմ Հ․ Ք․ Անդերսենի հեքիաթներից <<Մատնաչափիկո>>, <<Ջրահարսը>>, <<Անճոռնի բադիկը>>, <<Ջյունե թագուհին>> և <<Արքայադուստրը սիսեռահատիկի վրա>>։ Ունեմ առասպելների գիրք, որտեղից կարդացել եմ <<Հայկ և Բելը>>, <<Արա գեղեցիկ և Շամիրամը>> և <<Տորք Անգեղը>>։

4․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեությունն է հետաքրքրում, ինչո՞ւ։
Ինձ շատ է դուր եկել հետևյալ աշխատանքերը՝
1․<<Բառքամոցի>> աշխատանքները, որովհետև շատ հետաքրքիր է

2.Պարզ բառերից կազմել ածանցավոր բառեր

3. Մեկ բառից փոխելով մեկական տառ ստանալ մեկ այլ բառ

4. Լրացնել բաց թողած տառերը։

5. Գտնել հոմանիշները և հականիշները։
Այս աշխատանքները ինձ շատ են դուր գալիս, որովհետև շատ հետաքրքիր են, հեշտ և աշխույժ։

5․ Ի՞նչ նախագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։
Ես շատ կուզենայի, որ մենք մայրենիի դասին պատրաստվենք ավարտական քննությանը և լուծենք ճիշտ այնպիսի տեստեր, որոնք հենց քննությանն են լինելու։

6․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։

Ա․Իսահակյանի <<Առավոտ>>-ը
Ա․Իսահակյանի <<Գետակի վրա>>

Կոմիտաս <<Աշուն գիշեր>>
Հ․ Թումանյան <<Դեղնած դաշտերին իջել է աշուն>>

7․ Գիրք-տետրի կամ գործնական քերականություն փաթեթի աշխատանքից ո՞ր էջերը չեք լրացրել, որ առաջադրանքներն են ձեզ դուր գալիս, որո՞նք դուր չեն գալիս և ինչո՞ւ։

Ես կատարել եմ գիրք-տետրի բոլոր առաջադրանքները՝ բացթողում չունեմ։
Ինձ դուր են գալիս խաչբառերը, նախադասությունի մասերը իրար միացնելու առաջադրանքները, բառերին հատկանիշներ գրելը։
Ինձ դուր չեն գալիս հարցազրույցներ վարելու առաջադրանքները։

8․ Քանի՞ ստեղծագործական աշխատանք եք գրել սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Հերթով գրեք դրանց վերնագրերը և հղումները դրեք վերնագրերի վրա։

Ես սեպտեմբերից մինչև դեկտեմբեր կատարել եմ 20 ստեղծագործական աշխատանք։ Ես հավաքագրել եմ բոլոր ստեղծագործական աշխատանքները առանձին բաժնում, ահա հղումը։

9․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    Մայրենիի դասերը ես գնահատում եմ 5, որովհետև անցնում են հետաքրքիր, ուրախ և աշխույժ։
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/
    Կատարում եմ մայրիկիս օգնությամբ։
  • մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    Մայրենիի ուսուցչուհին շատ հավես և ուրախ է անցկացնում դասընթացը։
    Ես գնահատում եմ 5 միավորով։

10․ ի՞նչ կավելացնեք մայրենիի հաշվետվությանը։
Ես կավելացնեի մայրենիի ֆլեշմոբերը, որոնք ես կատարել եմ բոլոր ամիսներինը, սակայն հղումները չունեմ, որպեսզի տեղադրեմ։
Ի դեպ ասեմ, որ ես շատ հաճույքով եմ կատարում մայրենիի ֆլեշմոբերը։