Ամանորը Հնդկաստանում

Ամանորն ամենահետաքրքիր  տոներից է , քանի որ յուրաքանչյուր երկիր նշում է յուրովի: Հնդկաստանում Ամանորը նշում են ամռանը (Լորի տոն) և աշնանը (Դիվալի տոն): Ամռանը երեխաները նախապես հավաքում են չոր փայտի ճյուղեր, հին իրեր և Ամանորի գիշերը խարույկներ են վառում ու դրանց շուրջ ողջ գիշեր պարում ու երգում են: Աշնանը հնդիկները տների տանիքներին և պատուհաններին հազարավոր մոմեր են տեղադրում,  և Ամանորի գիշերը վառում են դրանք, իսկ տները զարդարում  ծաղիկներով, տերևներով: Մարդիկ իրենց զարդարում են վարդագույն ,կարմիր , սպիտակ ծաղիկներով :

Հնդիկները նվերներ ընծայելու իրենց կանոններն   ունեն: Օրինակ՝ երեխաների համար նվերները, քաղցրավենիքները  դրվում են հատուկ սկուտեղի վրա: Առավոտյան փակում են երեխայի աչքերը և մոտեցնում նրան :

Ասում են նաև, որ Հնդկաստանում Ամանորը նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Ամանորը նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգում` հուլիսին կամ օգոստոսին:

Որոշ նահանգներում Ամանորն ամենապայծառ և ուրախ տոներից  մեկն է համարվում: Այդ նահանգներում Ամանորը նշում են դիմակահանդեսի տեսքով:Բնակիչները հագնում են բանանի չորացած  տերևներից պատրաստված զգեստներ և կրում  դիմակներ: Կատարում են ազգային տարբեր երգեր, բեմադրություններ են ցուցադրում և պտտվում   տնե  տուն ՝ հավաքելով գումար: Եվ քանի որ նրաք   պաշտում են  կովերին, այդ տոնին կանայք հատուկ կերակուր են պատրաստում և կերակրում նրանց , որպեսզի հաջողություն բերի: Այսպիսով , Հնդկաստանը համարվում է ամենաամանորյա երկիրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *