Անխելք գյուղացիները

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխարհը տեսնելու։ Հասավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռքով են փայտ կոտրատում։

– Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռքով փայտ կոտրում, մի՞թե կացին չունեք։

– ՈՒնենք- պատասխանեցին գյուղացիները։

-Իսկ ինչու՞ կացինով չեք կոտրում։

– Մի անգամ մենք կացինով ծառ էինք կոտրատում և որոշեցինք խորոված անել, բայց խորովածի շիշ չունեինք, այդ պատճառով էլ մենք վերցրեցինք մեր կացինները և խորովածի շշի փոխարեն օգտագործեցինք։ Կրակի վրա մեր կացինները կարմրեցին և տաքությունից ծռմռվեցին և էլ պիտանի չեն փայտ կոտրելու համար։

Մարդը զարմացավ գյուղացիների անխելքության վրա և խորհուրդ տվեց նրանց իրենց սեփական ձեռքերով կացին և խորովածի շիշ պատրաստեն՝ ձուլեն երկաթից։