Մաթեմատիկայի 1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո

Какой бывает снег?

Заспорили маленькие северные птички. Не могут решить, какой бывает снег. Летают, спрашивают:
— Какой бывает снег?
— Золотой! — ответило утро.
— Голубой, — сказало дневное чистое небо.
— Синий, синий-пресиний, — прошептали тени старых деревьев.
— Холодный! — крякнула утка, пряча клюв под крыло.
— Тёплый, — пробормотал белый зайчик и зарылся в сугроб.
— Лёгкий, лёгкий! — прошумел ветер и закружил снежинки.
— Тяжёлый! — вздрогнули ветки ели.
— Алый-алый! — сказала вечерняя заря.
— Серебряный, конечно! — улыбнулась ясная луна.
Летали птички и всё спрашивали, спрашивали. Так и не узнали, какой же снег.

Вопросы и задания:

1. Почему каждый видел и чувствовал снег по-разному?
Потому что каждый видит снег по своему.
2. А по-вашему, ребята, какой снег?
Снег бывает белым.
3. Добавьте свои определения о зиме.
Зима красивая, мягкая, весёлая.
Вам помогут следующие слова:
золотой, голубой, тяжёлый, серебряный, синий, холодный, тёплый, лёгкий, чистый, вечерний, белый, старый, алый.

Найдите в тексте слова, которые отвечают на вопросы кто? что?
птички-что
снег-что
небо-что
тени-что
утка-что
зайчик-что
ветер-что
снежинки-что
ветки-что
луна-что
заря-что

Составьте словосочетания с этими словами.
Маленькие птички.
Пушистый снег.
Голубое небо.
Большие тени.
Милая утка.
Белый зайчик.
Сильный ветер.
Ровные снежинки.
Тонкие ветки.
Круглая луна.
Утреная заря.

Найдите в тексте слова, которые отвечают на вопрос какой?
Золотой, голубой, синий, пресиний, холодный, тёплый, лёгкий, лёгкий, тяжёлый, алый, серебряный.

Առաջադրանքներ

Ընդարձակի՛ր տրված նախադասությունները։

Տոնածառը գեղեցիկ է։

Ամանորյա տոնածառը գեղեցիկ է զարդարված։

Փաթիլները իջնում են։

Աստղաձև փաթիլները երկնքից օրորվելով իջնում են ցած։

Երեխաները խաղում են։

Աշխույժ երեխաները ոգևորված խաղում են դաշտում։

Տրված բառակապակցությունները դարձրո՛ւ նախադասություններ։

Ճերմակ ձյուն

Ճերմակ ձյունը զգույշ-զգույշ իջնում է սարերին։

բուրավետ ծաղիկ

Դաշտը լցված է բուրավետ ծաղիկներով։

աշխույժ երեխաներ

Աշխույժ երեխաները ձնեմարդ են պատրաստում։

փայլփլուն տոնածառ

Երեխաները շուրջպար են բռնել փայլփլուն տոնածառի շուրջը։

Նախադասությունից բառեր հանիր և թող միայն գլխավոր անդամները։

Լուսինը Երկրին ամենամոտ գտնվող երկնային մարմինն է։
Լուսինը երկնային մարմին է։

Մի փոքրիկ աղջիկ բակում ուրախ խաղում էր իր ընկերների հետ։

Աղջիկը խաղում էր։

Գեղեցիկ աստղերը գիշերը փայլում են երկնքում։
Աստղերը փայլում են։

Տրված բառերը դասավորիր այնպես, որ նախադասություններ ստացվեն։

Կենդանիների, արքան է, առյուծը։
Կենդանիների արքան առյուծն է։

Մի օր, կտուրը, աքլոր, որ, տեսնի, բարձրացավ, աշխարհը։
Մի օր աքլորը բարձրացավ կտուրը, որ աշխարհը տեսնի։

Փայտփորիկ, ջունգլիներում, մի, ապրում էր։
Ջունգլիներում մի փայտփորիկ էր ապրում։

Զարթնեցին, ծիլերը, ու, հետևից, մեկը մյուսի, հողից, եկան, դուրս։
Մեկը մյուսի հետևից զարթնեցին ծիլերը ու դուրս եկան հողից։

Բնագիտության առաջին ուսումնական շրջանի ամփոփում

1.Բլոգում տեղադրել ես բնագիտության բաժնի հղումը։
Այո

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Իմ նախագծերը

Իմ բույս իմ կենդանին նախագիծ-Սեպտեմբեր

«Ուսումնական աշուն, Սերմնահավաք» նախագիծ-Հոկտեմբեր

Մի փորձ ես, մի փորձ դու-Նոյեմբեր

Արևորդի միջազգային փառատոնի ֆիլմերից-Նոյեմբեր

Դեղաբույսերը մեր կյանքում-Դեկտեմբեր

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Մեզ սնող հողը-ամենահեշտ

Եվրասիա. առաջադրանք-ամենահեշտ

Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո-ամենադժվար

Ավստրալիայի հայտնագործումը-ամենադժվար

Մայրցամաքներ, աշխարհամասեր-ամենահետքրքիր

Բնագիտական փորձեր-ամենահետաքրքիր

Ես շատ կուզեի լիներ այն թեման, որտեղից կիմանայի, թէ ինչու են ծառերի տերևները կանաչ, ինչպես են նրանք մեզ թթվածին տալիս և ինչ է տեղի ունենում, որ նրանք գունափոխվում են։

Նաև կուզեի իմանալ, թե ինչպես է լինում, որ արևի ճառագայթներից ծաղիկները ոչ թե թոռոմում են, այլ աճում։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Ես մասնակցել եմ հետևյալ գործնական պարապմունքներին․

Փոցխով հավաքել եմ բակի տերևները

Մաքրել եմ դպրոցի շրջակայքի բոլոր ծաղիկների տերևները։

Մաքրել եմ ջերմոցի սարդոստայնները

Ծաղիկներն եմ ջրել

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո, կարող եմ խնամել բույսերը՝ ջրել, հողը փխրեցնել, տերևները մաքրել։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

Ես մասնակցել եմ 3 ֆլեշմոբի՝ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսների։

Դեղաբույսերը մեր կյանքում

Алоэ вера

Ալոե

Դեռ հին ժամանակներից ալոեն հայտնի է, որպես մի շարք հիվանդություններ բուժող դեղաբույս։ Այն բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, կանխում է մարսողության խանգարումը, փորի փքվածությունը, փորկապությունը ու հանգստացնում է ստամոքսը, օգնում է ստամոքսի խանգարման և այրոցի դեպքում, բարելավում է սրտի աշխատանքն ու արյան որակը, պահպանում է լնդերի առողջությունը։

Ալոեն լայն կիրառություն ունի նաև մաշկաբանության և կոսմետոլոգիայի ոլորտում։ Այն նվազեցնում է մաշկիի բորբոքումները, պակասեցնում է կնճիռները և պայքարում է նաև մազաթափության դեմ։

Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

ԱՍՏՎԱԾՆԵՐ

Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված, պատերազմի և այլն: Այս ամենը կապված է այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայերի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում է հունական դիցարանի Զևսին:

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին , մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ»: Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն խնդրում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։ Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

Նա ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին խնդրում։ Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։ Երևանում կա արձան, նվիրված Վահագնին, այն գտնվում է Իսակովի փողոցի վրա, դեպի ՀԱԹ եկող ճանապարհին: Քանդակում պատկերված է Վահագնը՝ վիշապի հետ մենամարտելիս:

ԱՍՏՂԻԿ

Վահագնի սիրելին էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը կամենում է բոլոր երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Եղբայրները չեն ենթարկվում ավագ եղրոր՝ Զրվանին պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը խլում է Զրվանի երկրների մի մասը։  Նրանց քույր Աստղիկը, փորձում է հաշտեցնել, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Համաձայնում են, որ առայժմ իշխի իրենց ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրա բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի  զավակները չկառավարեն: Համաձայնում են, դաշինք/պայման/ կնքում։ Եվ երբ Զրվանի նորածին արու/տղա/ զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խիղճը տանջում  է, և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի հսկիչ զինվորների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, պատերազմի աստվածուհի։ Նանեն սերտ կապ ուներ Անահիտ աստածուհու հետ: Նրանց տաճարները անգամ իրար մոտ էին կառուցված: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

Հայրենագիտության առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Սեպտեմբեր

Տոհմածառ– իմ նախագիծը

Հայկական լեռնաշխարհը

Իմ ընտանիքը

Հայաստանի մասին

Ճամփորդություն Թեղենյանց վանք

Կոմիտասի մասին

Հայաստանը իմ աչքերով

Հայկ և Բելը առասպելը

Հոկտեմբեր

Նախնադարյան մարդը Հայկական լեռնաշխարհում-իմ նախագիծը

«Ուսումնական աշուն» նախագիծ

Իմ շրջակայքի եկեղեցիներն ու այգիները

Կոմիտասի թանգարանում

Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Նոյեմբեր

Մեսրոպ Մաշտեցի Մատենադարանի մասին-իմ Նոյեմբերի

Գրիգոր Լուսավորիչ և Մովսես Խորենացի

Սեբաստացի օրեր նախագիծ

Որդան կարմիր

Մեսրոպ Մաշտոց

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան

Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո

Սեբաստացի օրեր նախագիծ

Մագաղաթ

Իմ նվերը կրթահամալիրին

Դեկտեմբեր

Ճամփորդություն դեպի Մեսրոպ Մաշտոցի մատենադարան

Դիցաբանություն

Այս Հայրենագիտության առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ես շա՜տ եմ սիրում Հայրենագիտությունը։ Ես լիքը նոր բաներ իմացա այս կիսամյակին։ Իմ Հայրենագիտության ուսուցչուհին Անի Ենգոյանն է՝ ես նրան ասում եմ ընկեր Անի, նա շա՜տ գեղեցիկ է և բարի։ Իմ կարծիքով այս կիսամյակ ամենալավ տարին է, որովհետև իմ ուսուցչուհին ընկեր Անին է։ Ես շա՜տ եմ սիրում Հայրենագիտություն։