Փղեր

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։
Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:
Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր: Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:
Հանդիպելիս փղերը ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ
Ինչպիսի՞ն են փղի չափերը։
Փիղը կշրում է 12 տոննա։
Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
Գույություն ունեի 2 փղի տեսակ՝ Հնդկական և Աֆրիկական։
Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:
Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր: Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:
Փղերն ինչպե՞ս են ողջունում իրար։
Հանդիպելիս փղերը ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:
Բառային առաջադրանքներ
Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։
բարի-գթասիրտ
մեծ-խոշոր
նուրբ-քնքուշ
թակարդ-վարմ
Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:
մեծ-փոքր
դժվար-հեշտ
ծանր-թեթև
Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր

հսկա—փիղ

հավատարիմ— ընկեր

փոքրիկ— ձագ

երկար—կնճիթ

Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։
Դուրս գալ տնից
Ողջունել ուսուցչին
Վերցնել գիրգը
Ներս քաշել աթոռը

Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։
Վայրի կենդանին սնվում է թարմ խոտով։

Առաջադրանքներ

1.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  • 654, 789, 1011, 1023, 9862
  • 356, 105, 100, 98, 99
  • 4569, 1011, 999, 80, 5

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

  • 5698, 5681, 1562, 100, 24
  • 2, 100, 104, 256, 2689
  • 56, 100, 120, 125, 124

3.1789 > 17*9 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

  • 5
  • 9
  • 8

4. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 3
  • 30
  • 1000

5. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 4
  • 40
  • 1000

6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 15-ի բաժանելիս։
14

7. Գտիր 18 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
1+18=19

8. Գտիր 15 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
15+1=16

9. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը:
400

10. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 1 է, հազարավորը՝ 8, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:
38331

11. Քառակուսու պարագիծը 20 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
20:4=5

12. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 15 սմ է։
P=15×2=30

13.Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛  6-ի։
12

14. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 5 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 1։
5×3+1=16

15. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

1) Քառակուսու պարագիծը 28 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
28:4=7

2)

5. Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10000
  • 10
  • 7
  • 4
  • 40
  • 1000