Հ․ Թումանյան․ Խոսող ձուկը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։

— Տե՛ր աստված,- ասում է,-սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։

— Լսի՛,- ասում է,-մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ո՛վ գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերնեիս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզո՜ւմ, էնպես եմ ուզո՜ւմ․․․ Եկ, խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ․․․

Էսպես էր ասում ցա՜ծ, շա՜տ ցած ձենով, ցամաքած բերանը բացուխուփ անելով։ Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։

— Գնա՛, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քու ծնողը։ Թող չտխրեն քու ընկերները։ Գնա՛, ապրի՛ ու խա՛ղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛, ախմախ,- ասում է,- ես էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ․․․ Դե գնա՛ կորի՛, էլ իմ աչքին չերևա՛ս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա՛, սովից մեռի՛։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

-Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ․․․- տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

Մաս 2-րդ

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հրեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես՝ հիմի մնացել է անգործանճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը։

— Լսի՛, բարեկամ,-ասում է Հրեշը։- Էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ՝ հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ, կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան, որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ո՛վ գիտի․․․

-Համաձայն եմ,- ասում է ու կովն առաջն անում, տանում տուն։

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ Հրեշն էն գիշեր պիտի գա։

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք՝ առանձնացնելով արմատները, ածանցները, գրեք՝ բառերը պարզ են, ածանցավոր, թե՞ բարդ։
    ձկնորսի-ձուկ+որս (բարդ)
    շալակատար- շալակ+տար(բարդ)
    Օրական-օր+ական(ածանցավոր)
    գետափին-գեր+ափ+ին(բարդածանցավոր)
    ուրախություն-ուրախ+ություն(ածանցավոր)
    անզգույշ-ան+զգույշ(ածանցավոր)
    վերադառնում-վեր+ա+դառնալ(ածանցավոր)
    մարդակերպ-մարդ+ա+կերպ(բարդ)
    անգործ-ան+գործ(ածանցավոր)
    անճար-ան+ճար(ածանցավոր)
  2. Ձեր կարծիքով ձկնորսների շալակատարներն ի՞նչ աշխատանք էին կատարում։
    Իմ կարծիքով ձկնորսները իրենց որսած ձկները տալիս էին շալակատարներին, որպեսզի տանեին իրենց տուն։
  3. Ինչո՞ւ շալակատարը համաձայնեց հրեշից կովը վերցնել, եթե կար սպառնալիք, որ հետո հրաշը կարող էր նրանց տանել։
    Նա մտածեց, որ երեք տարիների ընթացքում աստված մի դուռ կբացի։
  4. Առանց կարդալու պատմվածքի շարունակությունը փորձեք ինքնուրույն մի քանի նախադասությամբ ավարտել պատմվածքը։
    Երբ 3 տարին լրանում է մարդ ու կնիկ նստում մտածում են, թե ինչ պատասխան են տալու հրեշին։ Նրանք տարակուսված այս ու այն կողմ էին քայլում, երբ լսվեց դռան թակոցը։Հրեշն էր։Նա եկել էր նրանց տանելու։ Մարդը հարչձրեց հրեշին, թե նա ինչ հարց պետք է տա իսկ հրեշը պատասխանեց, որ ոչմի հարց։ Հրեշը տարավ ամուսնիններին մի խուլ տեղ և թողեց այնտեղ։ Նրանք օգնություն էին կանչում, բայց նրանց ոչ ոք չէր լսում։ Հանկարծ հայտնվեց մի երիտասարդ և տարավ նրանց իրենց տուն։ Ամուսինները հարցրեցին, թե ով է այդ բարի երիտասարդը և նա պատասխանեց, որ այն խոսող ձուկն է, որին փրկել էր շալակատարը։
  5. Փորձեք արդարացնել ձկնորսին, որն աշխատանքից ազատեց իր աղքատ շալակատարին։
    Ձկնորդը նույնպես տանջվում էր, քանի որ ձուկ որսալը դա այդքան էլ հեշտ գործ չէ։ Տեսնելով, որ իր աշխատանքը ջուրն են գցոում ՝ նա սաստիկ բարակացավ։

Չափում․ Չափման միավորներ

untitled1

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։

Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կա­րելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայ­լերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը’ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկա­րությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:

Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միա­վորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջեր­մաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:

Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումեր, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:

Հայաստանում օգտագործված չափման միավորներ

Հայաստանի չափման միավորներ

Չափում թիզով

Առաջադրանքներ՝

Չափում․ Առաջադրանքներ

1. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր տետրում:
20սմ 2մմ

  1. Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով։
    Քայլի երկարություն-38սմ
    Սենյակի երկարություն-5մ
    Միջանցքի երկարություն 3 մ 50սմ
  2. Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:

Համակարգիչ – 3 կգ
Ջրի շիշ- 400 գր
Գրչատուփ-170 գր
Տետր-100 գր