Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո, կատարել եմ բոլոր առաջադրանքները, ահա հղումը
  • Մասնակցե՞լ ես «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո մասնակցել եմ, ահա հղումը
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո մասնակցել եմ, հղումն այստեղ․
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    Ինձ դուր եկավ <<Ստեղծագործ մաթեմատիկները>> նախագիծը, որովհետև շատ հավես էր խնդիրներ հորինելը։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո, կատարել եմ,
    Արդյունքն այստեղ
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի օգոստոս  ամսվա ֆլեշմոբին։
    Այո կատարել եմ առաջին և երկրորդ մակարդակները։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Առաջին և երկրորդ մակարդակները։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Մայրիկիս և հայրիկիս։

Ինքնաստուգում

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։
    62.094
  2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
    100
  3. 9455 > 94*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
    9455 > 9445, *=4
  4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․
    100.005,1586, 569, 37, 39, 1568, 56.983, 1, 3, 19,
    նվազման կարգով`
    100.005, 56.983, 1586, 1568, 569, 39, 37, 19, 3,1
  5. 21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
    11
  6. 433-ին աջից կցագրել են 4 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    4334-433=3901
  7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։
    117-17=100
  8. Համեմատի՛ր.
    34505 < 34805
  9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝
    8·1000+4·10+5·1=8045
  10. 49.352 թիվը ներկայացրու կարգային միավորների
    գումարի տեսքով։
    49.352=4×10.000+9×1000+3×100+5×10+1×2

Ես կատաել եմ ինքնուրույն, բայց ես ունեի միքանի սխալներ։ Ես ինձ գնահատում եմ լավ։

Թեմա` Կարգային միավորներ, թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով։

  1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
    գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1 

  • 236=2×100+3×10+6×1
  • 807=8×100+7×1
  • 4502=4×1000+5×100+2×1
  • 1561=1×1000+5×100+6×10+1×1
  • 46.305=4×10.000+6×1000+3×100+1×5
  • 75.610=7×10.000+5×1000+6×100+1×10
  • 400.693=4×100.000+6×100+9×10+3×1
  • 408.964=4×100.000+8×1000+9×100+6×10+1×4

2․ Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

  • 6· 1000+2·100+4·1 =6204
  • 8· 1000+6·100+9·10+7·1 =8697
  • 4· 1000+3·10+6·1 =4036
  • 7· 10000+3·1000+2·10+5·1 =73.025
  • 4· 10000+3·100+2·10+4·1 =40.321
  • 3· 10000+3·1000+2·1 =33.002
  • 6· 100000+3·100+2·10+5·1 =6325

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։
994.989

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։
15.112

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։
10.336

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան:

5 թվանշանը հարյուրավորների կարգում է

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։
9945

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։
տասնավոր

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

ա)1

բ)10

գ)10.000

դ)200 +

10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։

5

11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

10.000-ը

12.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Քանի՞ երրորդ կարգի միավոր է պարունակում 4130 թիվը։

1

Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 9 է, միավորը՝ 6 , մնացած թվանշանները՝ 3։

3396

Մայրցամաքներ, աշխարհամասեր

75394-004-D63D96A5
Pangea_animation_03

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:
Եթե ամեն ինչ միանման լիներ, կյանքը շատ հեշտ կլիներ։

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:
Եթե երկրի վրա ամեն ինչ միանման լիներ, մարդիկ ամեն ինչի ձևը և տեղը կիմանային և ոչնչի չէին ձգտի, նպատակներ չէին ունենա և կյանքը կլիներ շատ անհետաքրքիր և միապաղաղ։

Հայաստանը իմ աչքերով

Հայաստանը իմ աչքերով շատ գեղեցիկ երկիր է։ Այն իմ հայրենիքն է, որտեղ ծնվել են իմ նախնիները։ Այստեղ մարդիկ շատ բարի են և կամեցող։

Հայաստանը հարուստ է տուֆով։ Ես սիրում եմ Հայաստանի գեղեցիկ բույսերը և ծառերը։

Հայաստանի ամենամեծ լիճը Սևանա լիճն է։ Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է։

Հայաստանին կոչում են վարդագույն քաղաք, որովհետև տները, դպրոցները և այլ կառույցները կառուցված են վարդագույն տուֆից։

Հայաստանում կան լիքը գեղեցիկ փոքրիկ մարզեր։

Ես շատ եմ ուզում, որ Հայաստանը լինի միշտ գեղեցիկ և խաղաղ։

Ես շատ եմ սիրում իմ երկիրը՝ Հայաստանը։

Նոր նախաձեռնություն` «Արդար Հայաստան»

Արաբական ու հռոմեական թվեր

Արաբական թվեր

0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշանները կոչվում են արաբական:

Արաբական թվերը տասական թվային համակարգ է, որն ունի հետևյալ թվանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Սա հիմնված է հնդարաբական թվային համակարգի վրա և ամենատարածված նշանային համակարգն է ժամանակակից աշխարհում։ Նրանում թվերը բաղկացած են թվանշաններից, որոնցից յուրաքանչյուրը իրենից արժեք է ներկայացնում։

Հռոմեական թվանշաններ

Ավելի քան երկու հազար տարի առաջ են ստեղծվել հռոմեական թվանշանները: Հին Հռոմում թվերը գրում էին լատիներեն այբուբենի տառերի միջոցով:

Թվերը գրառելու համար կիրառվում են հռոմեական թվանշաններ` I, V, X, L C, D, M: Հռոմեական թվերի համակարգը ոչ դիրքային հաշվարկման համակարգ է։ Թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով՝ III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա՝ հանվում՝ VII=5+2=7, CM=-100+1000=900 և այլն։

Крошка Енот и тот, кто сидит в пруду

Крошка Енот был маленьким, но храбрым. Однажды мама Енотиха сказала:
— Сегодня, когда зайдёт солнце, будет светлая, звёздная ночь. Крошка Енот, можешь ли ты один сходить к быстрому ручью и принести свежего тростника на ужин?
— Ну да, конечно, — радостно ответил Крошка Енот.
При свете луны Крошка Енот отправился в путь.
Он был такой счастливый, такой гордый! Недалеко от пруда он увидел Толстого Кролика.
Толстый Кролик спал. Он приоткрыл один глаз и вскочил:
— Здравствуй, Крошка Енот!
— Здравствуй, Кролик!
— Куда ты идёшь в такую ужасную ночь?
— Почему же? Мне кажется ночь прекрасной! Я иду к быстрому ручью, — сказал Крошка Енот гордо.
— А ты не боишься Его?
— Кого?
— Того, кто сидит в пруду, — сказал Кролик.
— Интересно, а кто там сидит?
— Там огромный, опасный зверь! — прошептал Толстый Кролик.

2. Как ты думаешь, кто сидел в пруду?

В русском языке есть слова, в которых рядом стоят несколько согласных. Иногда один звук при произношении исчезает, «скрывается». Так, исчезает в середине звук [т] при произношении слова тростник, звук [л] в слове солнце, звук [в] в слове чувство, звук [д] в слове звёздный.
Чтобы проверить слово с непроизносимым согласным, нужно это слово изменить или подобрать родственное слово так, чтобы этот согласный произносился чётко. Например: звёздный — звезда, здравствуй — здравие, солнце —солнышко.
Если проверочное слово подобрать нельзя, написание этих слов нужно запомнить.

Отгадай загадку.

Великан в бору живёт.
Он сладкоежка — любит мёд.
Когда испортится погода,
Ложится спать. Да на полгода!
Медведь

Допиши родственные слова, которые показывают, что в слове нет непроизносимой согласной.
Чудесный чудо, опасный опасно, прекрасный прекрасно, ужасный ужас, вкусный вкус.

Вставь непроизносимые согласные. Используй проверочные слова.

Радостный — радость.
Здравствуй — здравие.
Местность — место.
Известный — известие.
Солнце — солнышко.
Честный — честь.
Поздний — опоздал.
Звёздный — звезда.

Рабочая тетрадь.

стр. 3 упр. 1

стр. 4 упр. 3

Կոմիտասի մասին

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։

Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։