ՈՒսումնական ձմեռ հայրենագիտությունից

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։
Ահա հղումը

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա։
Մեր ամանորյա ավանդական ուտելիքներն են՝ նրբաբլիթ, դոլմա, կոտլետ, մայրաքաղաքային աղցան։ Հնում միայն պատրաստում էին մայրաքաղաքային աղցան, իսկ այժմ՝ տարատեսակ աղցաններ։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները։
Ծնողներս ցանկացել են գեղեցիկ խաղալիքներ, բայց ավաղ ստացել են միայն մանդարին և ընկույզ։ Մենք նույնպես ցանկացել ենք խաղալիքներ, բայց տարբերությունն այն է, որ մենք ստացել ենք դրանք։

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/
Ես ուտեստներ չեմ պատրաստում, բայց տոնածառն եմ զարդարում։ ՈՒտեստները միշտ պատրաստում են մայրիկս և մեծ քույրերս։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

This image has an empty alt attribute; its file name is 32a322a9-18cc-471a-a4d3-f1f4efda246c-1-768x1024.jpg
This image has an empty alt attribute; its file name is 309b3a3b-528c-4511-aa1b-5d34dfed3a7e-768x1024.jpg

6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։
БАРБАРИКИ ♫ ЧТО ТАКОЕ ДОБРОТА ❤️ ВЕСЕЛЫЕ ПЕСЕНКИ ДЛЯ ДЕТЕЙ 
Дискотека Авария — Новогодняя (Официальный клип, 1999) [HQ]

7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Ես ամպայման Ամանորը կթողնեի ձմռանը, որովհետև Ամանորի խորհրդանիշը հենց ձմեռն է ու Ձմեռ պապը, որը սահնակներով իջնում է սարերից և նվերներ բաժանում երեխաներին։ Կուզեի, որ շատ ձյուն գար, որ կարողանայինք ձնագնդի խաղալ, ձնեմարդ պատրաստել և սահնակներով սահել։