Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝ մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել:
Daily Archives: January 17, 2023
Ազգային տարազի մասին հարցեր
Ո՞վ է ստեղծել առաջին տարազը։
Ի՞նչից էին պատրաստվում տարազները։
Լուսիկ Ագուլեցի
Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին՝ Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում, 1919 թվականին թուրք-ադրբեջանցիների կողմից իրագործված Ագուլիսի եղեռնից հետո այնտեղ բնակվող վերջին հայերի՝ Հարությունյանների ընտանիքում։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։